ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 7-ին Լարսի ավտոճանապարհը կբացվի ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի, հայտնում է ԱԻՆ-ը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվությանը։
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.
• միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է,
• երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների,
• ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: