00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլի տեսություն. Քոչվոր երկրներից մինչև Թուրքիա և Հայաստանի ԱԺ

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է սեպտեմբերի 7-ի մամուլի տեսությունը։

«Ժողովուրդ». Հայաստանը մասնակցու՞մ է «Քոչվորների համաշխարհային երկրորդ խաղերին»

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Ղրղըզստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկած «Քոչվորների համաշխարհային երկրորդ խաղերին» մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը։

Кыргызстанка стала супермоделью Вселенной - Sputnik Արմենիա
Տիեզերքի սուպերմոդել է դարձել Ղրղըզստանի ներկայացուցիչը

«Ովքե՞ր են մեր երկրի քոչվորները, որ այդ միջոցառման ժամանակ բարձրացրել էին հայկական եռագույնը։ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունից «ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտարարեցին, որ Հայաստանն այդ միջոցառմանը չի մասնակցում։ ՀՀ օլիմպիական կոմիտեից ևս հավաստիացրին, որ այդ միջոցառման մասնակցության մասին իրենց ոչինչ հայտնի չէ»,- գրել է թերթը։

Բայց փաստն այն է, որ այդ միջոցառման բացման արարողությանը քոչվոր ազգերի շարքում հայտնվել է նաև «Armenia» գրությամբ սպորտսմենների ինչ-որ խումբ՝ հայկական եռագույնով։

«Առավոտ». ԵԽԽՎ-ն Թուրքիային մոնիտորինգի տակ կվերադարձնի

«Առավոտ» օրաթերթը գրում է, որ Փարիզում ստորագրահավաք է սկսվել` Թուրքիային նախկին կարգավիճակին` որպես մոնիտորինգի տակ գտնվող երկիր վերադարձնելու հարցով։ Իսկ զուգահեռ ընթանում էր ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում էր իրավիճակը Թուրքիայում

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը թերթին ասել էր. «Սա դեռ գործընթացի սկիզբն է, բայց կարևորն այն է, որ հարցը դարձել է քննարկման առարկա։ Հեղաշրջման փորձին հաջորդած` մարդու իրավունքների զանգվածային խախտումները հանգեցրել են նրան, որ քննարկման առարկա դառնա Թուրքիայի` մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակին վերադառնալու հարցը»։

«Հայկական ժամանակ». ԱԺ մշտական հանձնաժողովների քանակը կրճատվում է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Ազգային ժողովի նոր կանոնակարգ օրենքով մշտական հանձնաժողովների քանակը 12-ի փոխարեն կարող է դառնալ 10։

«Դա պայմանավորված Է լինելու նաև խորհրդարանում պատգամավորների քանակով։ Հիշեցնենք, որ հաջորդ խորհրդարանում պատգամավորների քանակը ավելի քիչ Է լինելու։ Մեր տեղեկություններով` Աժ ղեկավարությունը հակված Է կրճատել երկու թերբեռնված կամ գրեթե չաշխատող եվրոպական ինտեգրման ու մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովները, որոնք տրված են ԲՀԿ խմբակցությանը։ Առաջինը միացվելու Է արտաքին հարցերի, երկրորդը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովներին»,-նշել է թերթը։

«Ժողովուրդ». Բնակչությունն ավելի պարտաճանաչ է վճարել ջրի վարձը

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Հայաստանի ջրամատակարարում և ջրահեռացում իրականացնող ընկերությունների հաշվեկշռով վեց ամսում ջրամատակարարման համակարգ է մուտք եղել 231 միլիոն 104 հազար խորանարդ մետր ջուր։ Ըստ այդմ` համակարգի կորուստը կազմել է 75 տոկոս։

Вардавар в Гюмри - Sputnik Արմենիա
Վարդավառին Գյումրիում ջրի երես դուրս եկան ջրի «լևի տրուբաները»

Գումարային արտահայտությամբ այս տարվա առաջին կիսամյակում սպառողներին մատակարարվել է 9 միլիարդ 28 միլիոն դրամի ջուր, որի դիմաց վճարումները կազմել են 95,6 տոկոս, կամ նույնն է, թե 8 միլիարդ 635 միլիոն դրամ։

««Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վճարումների հարցում բնակչությունն ավելի պարտաճանաչ է գտնվել, քան բյուջետային կազմակերպությունները։ Բնակչության չվճարումների մակարդակն այս տարի կազմել է 3,8 տոկոս, իսկ բյուջետային հիմնարկներինը՝ 5,7»,-գրել է թերթը։

«Հրապարակ». Գյումրիում նաև լրագրողներ կառաջադրվեն

«Հրապարակ» թերթը գրել է, որ Գյումրիում լրագրողները կմասնակցեն առաջիկա ՏԻՄ ընտրություններին ոչ միայն լուսաբանողի կարգավիճակում, այլև ավագանու անդամի թեկնածուների։

«Գյումրիում հոկտեմբերի 2-ի ընտրություններում ՀԱԿ խմբակցության ցուցակը գլխավորում է «Շրջապատ» թերթի հիմնադիր Եպրաքսյա Մեխակյանը (անկուսակցական)։ Երկրորդ տեղում է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի դասախոս, «Չի» օրաթերթի լրագրող Արման Գալոյանը (ՀԱԿ)»,- ևս հինգ անուն է հրապարակել «Հրապարակը»։

«Ռեսպուբլիկա Արմենիա». Բրազիլահայ ոսկերիչ-դիզայները նվաճել է Լոնդոնը

«Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի տվյալներով` Լոնդոնում նոր ոսկերչական սրահ է բացած բրազիլահայ ոսկերիչ Արա Վարդանյանի աշխատանքները յուրահատուկ ձեռագիր ունեն։ Մշակելով սրահի նախագիծը` Վարդանյանն աշխատել է այն ճարտարապետ դիզայներների հետ, որոնք օգնել են նրան սրահներ բացել Սան Պաուլոյում և Ռիո դե Ժանեյրոյում։ Արայի աշխատանքների շարքում հայտնի են մատանիները, որոնք կարելի դնել միանգամից մի քանի մատներին, ինչպես նաև խոշոր ականջօղերը, գրում է թերթը` հղում անելով բրիտանական The Telegraph թերթին։

Լրահոս
0