Վիոլետա Սարգսյան
Վիոլետա Սարգսյանը վստահեցնում է, որ «Արմենիկումի» հետ կապված հույսերն արդարացել են, և, նախկինում կատարված կլինիկական փորձարկումների արդյունքները հիմք ընդունելով, «Արմենիկումն» այսօր կիրառվում է որպես բուժամիջոց ՄԻԱՎ վարակով և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապող հիվանդների համար։
«Եթե խոսքը վերաբերում է ՀՀ քաղաքացիներին, ապա ՀՀ քաղաքացի հանդիսացող` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապող բոլոր հիվանդները ՁԻԱՀ-ի կանխարգելման ուղեգրով պետպատվերի շրջանակում հետազոտվում և բուժում են ստանում հենց «Արմենիկում» դեղամիջոցով։ Չնայած նրանք բուժում են ստանում նաև առողջապահության մեջ ընդունված մնացած այլ դեղամիջոցներով»,- ասում է Սարգսյանը։