ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Ֆրանսիայի Մակոն քաղաքում ավարտվեց Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, հայտնում են ՀԱՕԿ-ից:
Սեպտեմբերի 3-ին և 4-ին մրցագորգ էին դուրս եկել ազատ ոճային ըմբիշները: Հայաստանի հավաքականից ոչ մեկին մեդալ նվաճել չհաջողվեց:
Հայաստանն այս առաջնությունում բավարարվեց երկու բրոնզե մեդալով, որոնք նվաճել էին հունահռոմեական ոճի ըմբիշներ Սերգեյ Սիմոնյանն (50 կգ) ու Էդգար Խաչատրյանը (120 կգ):