ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով մեկնել է Արգենտինա, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը և Միքայել Մանուկյանը, Արգենտինա է մեկնել այդ երկրի Պատգամավորների պալատի նախագահ Էմիլիո Մոնսոյի հրավերով։
Նախատեսված են խորհրդարանական պատվիրակության հանդիպումներն Արգենտինյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Գաբրիելա Միչետիի, Պատգամավորների պալատի նախագահ Էմիլիո Մոնսոյի, Արգենտինա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների, Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի Հայոց թեմի առաջնորդ Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի, ինչպես նաև արգենտինահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: