ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 4-ին` ժամը 21.44-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում քաղաքացին` 54-ամյա Ռ. Հ.-ն առավոտյան մեկնել է «Մեշա» կոչվող հանդամաս և չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Սեպտեմբերի 5-ին` ժամը 01.30-ին, մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Սեպտեմբերի 5-ին` ժամը 03.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ռ. Հ.-ը գտնվում է ոստիկանության Եղեգնաձորի բաժնում: