ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեբերի — Sputnik. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն ԱԱ-2018-ի ընտրական փուլի մեկնարկում Դանիայից կրած նվազագույն հաշվով պարտությունից հետո պատասխանել է իրեն ուղղված եզակի հարցին, հայնտում է armsport–ը:
«Ձեր կարծիքը Դանիայի հավաքականի և ընդհանուր առմամբ, հանդիպման մասին», հարցին Սուքիսայանը պատասխանել է.
«Եթե հաշվի առնենք այն ֆուտբոլիստներին, որոնք չէին ժամանել հավաքի վնասվածքների պատճառով և նրանց, ովքեր վնասվածք ստացան ընթացքում, մեր կազմից 5-6 ֆուտբոլիստ բացակայում էր վնասվածքի պատճառով։ Դանիան շատ լավ հավաքական է, բայց եթե վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստները մեր տրամադրության տակ լինեին, հաշիվը կարող էր լրիվ այլ լինել։ Հատկապես զգացվեց մեր ավագի՝ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը։ Ես կարծում եմ, որ այն, ինչ արեց Չեխիայի հավաքականի պաշտպանը Մխիթարյանի հետ դրվագում, չի գեղեցկացնում ֆուտբոլը»։
Կոպենհանգենի «Պարկեն» խաղադաշտում նախօրեին անցկացված խաղն ավարտվել է դանիացիների հաղթանակով՝ 1:0 հաշվով: Տանտերերի կազմում 17-րդ րոպեին միակ գոլի հեղինակ է դարձել Քրիստիան Էրիքսենը: