ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Սերժ Սարգսյանը Միշել Տեմերին մաղթել է արգասաբեր գործունեություն և հաջողություններ երկրի նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի արդեն նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆը պաշտոնանկ է արվել: