00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մերկել. Գերմանիան չի չեղարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Բաժանորդագրվել
Մերկելն ասել է, որ անհրաժեշտ է հարգել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու համար Գերմանիայի կառավարությունը ոչ մի դեպքում չի չեղարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը, ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը RTL հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ես ինքս Բունդեսթագի անդամ եմ և գիտեմ, որ Գերմանիայի կառավարությունը չի պատրաստվում բանաձևի վերաբերյալ հայտարարություն անել: Միայն ասեմ, որ անհրաժեշտ է հարգել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը»,- ասել է Մերկելը:

Նշենք, որ Գերմանիայի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայնբերտը ևս մեկնաբանել էր այն տեղեկությունը, թե կառավարությունը պատրաստ է զիջումներ անել Թուրքիային ու հրաժարվել Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևից:

«Այս մասին խոսք անգամ լինել չի կարող: Գերմանական Բունդեսթագն իրավունք ու հնարավորություն ունի արտահայտել իր տեսակետը ցանկացած թեմայի շուրջ, երբ դա ճիշտ է համարում: Գերմանիայի կառավարությունը աջակցում ու պաշտպանում գերմանական խորհրդարանի այդ ինքնիշխան իրավունքը»- ասել էր Զայնբերտը:

Серж Танкян - Sputnik Արմենիա
Սերժ Թանկյան. «Շնորհակալ եմ Բունդեսթագի` թուրքական ծագում ունեցող պատգամավորներին»

ԶԼՄ-ները ավելի վաղ հայտնել էին, որ Գերմանիայի կառավարությունը մտադիր է Անկարային ընդառաջ քաղաքական ժեստ անել։

Բունդեսթագի պատգամավորները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունեցին հունիսի 2-ին։ «Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների` 1915թ.-ին իրականացված ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևին կողմ քվեարկեց խորհրդարանականների գերակշիռ մեծամասնությունը:

Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո վատացան Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները։ Անկարան հրաժարվեց թույլ տալ գերմանացի պատգամավորներին մուտք գործել «Ինջիրլիք» ռազմակայան։

Լրահոս
0