ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել Չեխիայի հետ ընկերական հանդիպման ժամանակ, ինչի պատճառով փոխարինվել է առաջին խաղակեսում:
27-ամյա ֆուտբոլիստը Մարեկ Սուխիի հետ բախման ժամանակ հարված է ստացել ազդրի քառագլուխ մկանին: Սեպտեմբերի 1-ին Հենրիխը վերականգնողական կուրս է անցել ու աշխատել մարզասրահում:
Սեպտեմբերի 2-ին նա կանցնի եւս մեկ ստուգում, որի արդյունքում պարզ կլինի, թե արդյոք նա կկարողանա՞ մասնակցել ԱԱ-2018-ի ընտրական փուլում Դանիայի հետ խաղին, հայտնում է armsport-ը:
Ըստ հրապարակման` այս պահին Մխիթարյանի դաշտ դուրս գալու հավանականությունը 50-50 է:
Օգոստոսի 31-ին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Չեխիայի ազգային հավաքականի հետ և պարտվեց 3։0 հաշվով, իսկ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ին, Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում տեղի կունենա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը: