ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում է օգտվել Ռուսաստանի և Եվրամիության բարդ հարաբերություններից և եվրոպական երկրների «վզին փաթաթել» իր հեղուկ գազը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ արտգործնախարարի հայտարարությանը։
«ԱՄՆ-ն փորձում է օգտվել մեր և Եվրամիության հարաբերություններից, որպեսզի իր հեղուկ բնական գազը եվրոպացիների «վզին փաթաթի», ինչի համար թանկ ենթակառուցվածք է պետք, որը կառուցելու դեպքում դժվար կլինի ազատվել դրանից»,- ասել է Լավրովը։