00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրունզիկ Մկրտչյան. վրացի ընկերների հիշողությունները մեծ դերասանի մասին

© Sputnik / Галина Кмит / Անցնել մեդիապահոցВахтанг Кикабидзе и Фрунзик Мкртчян
Вахтанг Кикабидзе и Фрунзик Мкртчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ դերասանը շատ է եղել Թբիլիսիում, որտեղ նրան շատ են սիրել։ Նա հաճախ էր քայլում Ռուսթավելի պողոտայով, քաղաքի բնակիչների հետ զրուցում կյանքի մասին։

Sputnik Վրաստանը ռուս և վրացի լրագրող Բեսիկ Պիպիայի «Վրաստանի մեծերը. արգոնավորդներից մինչև Մարադոնա» գրքի հիման վրա ստեղծված «Վրաստանի հայտնի մարդիկ» նախագծում պատմում է լեգենդար հայ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի մասին։

Բեսիկ Պիպիա

Հայ մեծ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանը հաճախ էր հյուրախաղերով և պարզապես հյուր լինում Թբիլիսիում։ Քռի ափին գտնվող քաղաքում նրան սիրում էին։ Ֆրունզիկը սիրում էր հայտնի Ռուսթավելի փողոցում գտնվող Լաղիձեի ջրերը, հեշտությամբ կարող էր սովորական մարդկանց հետ զրույցի բռնվել, խոսել կյանքի մասին, իսկ երբ որևէ խորհուրդ էր տալիս, ապա դա անում էր` մեջբերելով «Միմինո» ֆիլմից դիլիջանցի վարորդի խոսքերը. «Ես քեզ մի խելոք բան կասեմ, բայց դու մի նեղացիր…»։

«Ես և Ֆրունզիկն ընկերներ էինք, նա շատ տաղանդավոր էր, յուրահատուկ հումոր ուներ, ճիշտ է նկատել մեկը, որ նա տխուր աչքերով մեծ կատակերգու էր, — պատմում է Վախթանգ Կիկաբիձեն, ով «Միմինո» ֆիլմում օդաչու Վալիկոյի դերն է մարմնավորել։ — Երբ մենք հանդիպում էինք, անպայման զվարճանում էինք, կատակներ էինք անում։ Մի անգամ առավոտյան ժամը չորսին ես զանգեցի Ֆրունզիկին և ասացի. «Ներիր, որ քեզ անհանգստացնում եմ, պարզապես ես հիմա հայերի մասին մի ծրագիր էի լսում «Ամերիկայի ձայնով»: Չեմ կարող քեզ չասել: Պարզվում է՝ հնագետները Հայաստանում մի քար են գտել, վրան գրված է. «Հայկական կոմսոմոլը 500 տարեկան է»: Ասացի ու սպասում եմ` երբ է նա ծիծաղելու։ Իսկ նա լռեց ու հետո ասաց. «Բուբա ջան, իսկ այդ հնագետները չէի՞ն կարող այդ քարը առավոտյան ժամը 12-ին գտնել։ Ես գոնե քունս կառնեի»»:

© Sputnik / Mangasaryan / Անցնել մեդիապահոցՖրունզիկ Մկրտչյան
Мкртчян в фильме Пощечина - Sputnik Արմենիա
Ֆրունզիկ Մկրտչյան

Վախթանգ Կիկաբիձեի տանը` հյուրասենյակում, մեծ ցուցահանդես է։ Այստեղ աֆիշներ են, նկարներ, արձանիկներ են ցուցադրված, ամբողջ աշխարհով հավաքված դիմակների հավաքածու։ Ցուցանմուշների շարքում աչքի է ընկնում փայտից պատրաստված մեծ քիթը։ «Սա իմ ընկեր Ֆրունզիկ Մկրտչյանի քթի պատճենն է, — պարզաբանեց տանտերը։ — Այլ կերպ այն անվանում են նաև Հայաստանի գլխավոր քիթ»։

Հայ մեծ կատակերգուն թերարժեքության բարդույթ չուներ։ Նա փիլիսոփայորեն էր մոտենում այն փաստին, որ շատերն իրեն համարում էին մեծ քիթ ունեցող մարդ։ «Դեռ փոքրուց ես ավելի շատ մտածում էի ոչ թե այն մասին, թե ինչու է իմ քիթը մեծ, — կատակով ասում էր Ֆրունզիկ Մկրտչյանը, — այլ թե ինչու են մյուսների քթերն այդքան փոքր»։ Նա բացատրում էր հայկական քթի ծագումնաբանությունը. «Երբ Աստված ժողովուրդներին քիթ էր բաժանում, հարցնում էր մարդկանց` ինչ ձևի քիթ կնախընտրեին։ Ռուսը ցանկացավ այնպիսի քիթ ունենալ, որը նրան չի խանգարի օղի խմել։ Վրացին` Կովկասյան լեռների պես։ Հայը հարցրեց. «Իսկ ի՞նչ արժե»։ Երբ Աստված ասաց, որ անվճար է, հայն ասաց. «Այդ դեպքում որքան մեծ, այնքան լավ»։

Вахтанг Кикабидзе и Фрунзик Мкртчян - Sputnik Արմենիա
Կիկաբիձեի հուշերը՝ Ֆրունզիկ Մկրտչյանի մասին

«Մի անգամ ես «Սիրանո դե Բերժերակ» ներկայացումն էի նայում, որտեղ Ֆրունզիկը Սիրանոյի դերն էր մարմնավորում, — պատմում է Վախթանգ Կիկաբիձեն։ — Այդ ներկայացման մեջ Սիրանոն մի երկար մենախոսություն ունի, որտեղ նա մտորում է իր մեծ քթի մասին։ Ֆրունզիկն այդ մենախոսությունը շատ կարճ ասաց, նույնիսկ մեկ րոպե չտևեց։ Երբ ներկայացումից հետո նրան հարցրեցի. «Լսի՛ր, Ֆրունզ, ինչո՞ւ այդ երկար մենախոսությունն այդքան կրճատեցիր։ Ամեն դեպքում դասական ստեղծագործություն է»։ Նա պատասխանեց. «Բուբա ջան, երբ երկար ես խոսում քթի մասին, հայերին դա դուր չի գալիս»։

Վախթանգ Կիկաբիձեն պատմեց, թե ինչպես մի անգամ Թբիլիսիի ոստիկանության աշխատակիցները կանգնեցրին Ֆրունզիկի ավտոմեքենան Կարմիր կամրջի վրա, որը գտնվում է Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանին։ Դերասանը Թբիլիսիում խաղացած ներկայացումներից հետո Երևան էր վերադառնում։ Ֆրունզիկ Մկրտչյանը դուրս եկավ ավտոմեքենայից, որ իրեն տեսնեն։ Ոստիկանության աշխատակիցները ձև արեցին, թե չճանաչեցին և վարորդական իրավունքը պահանջեցին։ Վարորդական իրավունքը տեսնելով` խնդրեցին գնալ իրենց հետ։ Ստիպված համաձայնեց։ Երբ ոստիկանության աշխատակիցները նրան կամրջի տակ տարան, այսպիսի տեսարանի ականատես եղան. դաշտում վրացական սեղան էր բացված, որի մոտ նստած էին Ֆրունզիկ Մկրտչյանի ընկերները` Թբիլիսիի Ռուսթավելու անվան դրամատիկական թատրոնի դերասանները։ Նրանք կանգնեցին կախեթական գինու գավաթը ձեռքներին և Քուռ գետի ափին սկսեցին երգել. «Ով սիրուն, սիրուն…»։

Լրահոս
0