00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Հայաստանը պետք է հումքի արտահանման հարկ ներմուծի

© Sputnik / Асатур ЕсаянцАшот Тавадян, заведующий кафедрой математического моделирования в экономике Государственного экономического университета Армении, доктор экономических наук, профессор
Ашот Тавадян, заведующий кафедрой математического моделирования в экономике Государственного экономического университета Армении, доктор экономических наук, профессор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Աշոտ Թավադյանը կարծում է, որ հումքի արտահանման տուրքի ներմուծումը խթան կհանդիսանա վերամշակող արդյունաբերության զարգացման համար։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Հայաստանը պետք է մաքսատուրք ներմուծի հումքային ապրանքների արտահանման համար, ինչը թույլ կտա զարգացնել վերամշակվող արդյունաբերությունը, չորեքշաբթի լրագրողներին ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, Եվրասիական փորձագիտական ակումբի պրոֆեսոր Աշոտ Թավադյանը։

Նրա խոսքով` ժամանակին Հայաստանի նախագահը երկրի զարգացման համար անհրաժեշտ է համարել ՀՆԱ-ի 7 տոկոսանոց աճը (տարեկան)։ Այս կիսամյակում այն կազմում է 4 տոկոս, սակայն 7 տոկոս աճի հասնելու հնարավորություն կա, կարծում է տնտեսագետը։

«Տնտեսության զարգացման համար մենք պետք է կտրուկ ավելացնենք արտահանումը, հայրենական արտադրության գերիշխումը ներքին շուկայում, ինչպես նաև զբաղվածության բարձրացումը։ Ներքին շուկան նվաճելու մեծ հնարավորություններ չկան, իսկ փոքր երկրներում զբաղվածության բարձրացումն ուղղակիորեն կապված է արտահանման ավելացման հետ»,- ասաց Թավադյանը։

Ուստի երկրի զարգացման համար երկրի ՀՆԱ-ում արտահանման բաժինը պետք է կազմի շուրջ 30 տոկոս, հիմա այդ ցուցանիշը 15-16 տոկոս է։ Նրա խոսքով` տվյալ պահին հենց այդ նպատակն է գերակա Հայաստանի համար։

Նա նշեց, որ Ռուսաստան է արտահանվում գրեթե նույնքան ապրանք, որքան արտահանվում է Եվրոպա, սակայն, ի տարբերություն ԵՄ երկրների, դրանք մեծ մասամբ հումքային ապրանքներ չեն։ Փորձագետն առաջարկում է հումքի արտահանման տուրք ներմուծել, ինչը կնպաստի վերամշակող արդյունաբերության զարգացմանը։

Թավադյանն ընդգծեց, որ Հայաստանի արտահանման ներուժը մեծ է հատկապես մեքենաշինության, էներգետիկայի, շինանյութերի, պղնձյա ապրանքների արտադրության ոլորտներում։

«Եթե չօգտագործենք ներքին ռեսուրսները, ապա ԵՏՄ-ի ընձեռած հնարավորությունները բավարար չեն լինի»,- ասաց Թավադյանը։

Նրա խոսքով` կայուն զարգացման համար այլ պայմաններ չկան, միայն այդ դեպքում կարելի է լուծել սոցիալական, ինչպես նաև ռազմական գնումների հարցերը։

«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական վերլուծական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանն իր հերթին նշեց, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև շարունակվող ընդհարման, ԵՏՄ երկրներում ծանր տնտեսական իրավիճակի պայմաններում ինտեգրացիայի գործընթացները բարդ ընթացք ունեն։ Սակայն Սաֆարյանի կարծիքով` ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցության շնորհիվ Հայաստանն օգտվում է կառույցի առավելություններից։

© Sputnik / Самвел СепетчянԱրամ Սաֆարյան
Арам Сафарян - Sputnik Արմենիա
Արամ Սաֆարյան

Արտահանման ավելացումից բացի, նա պետությանը հորդորում է ուշադրության կենտրոնում պահել արդյունաբերական ոլորտը։

«Հայաստանի իշխանությունը պետք է մեծ ուշադրություն դարձնի արդյունաբերությանը։ Մենք սոցիոլոգիական հարցումներ ենք անցկացրել, որոնց համաձայն` բնակչության 70 տոկոսն ակնկալում է, որ պետությունը հանդես գա ոչ միայն որպես տնտեսության կարգավորիչ, այլ նաև լիարժեք կամ մասամբ տիրապետի արտադրության միջոցներին»,- ասաց Սաֆարյանը։

Նրա խոսքով`դառնալով պետության լիարժեք տնտեսական դերակատար`պետությունը կարող է ներդրումներ ներգրավել արդյունաբերական ոլորտ և խթանել այն։

Սաֆարյանը նշեց, որ այդ միտումը լայնորեն տարածված է աշխարհում, որտեղ ծայրահեղ լիբերալիզմի գաղափարները իրենց տեղն են զիջում տնտեսության բոլոր ոլորտներում պետության դերի մեծացման պահանջներին։

Սաֆարյանի կարծիքով` պետության լայն ներգրավվածությունը թույլ կտա նվազեցնել ճգնաժամի ազդեցությունը։

Լրահոս
0