00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարի Յովանովիչ. հայկական լեռներից մինչև ուկրաինական ուտեստներ

© AravotМари Йованович
Мари Йованович - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկացի դիվանագետ Մարի Յովանովիչը 2008-2011թթ–ին եղել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը։ Այժմ նա նշանակվել է Ուկրաինայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց Մարի Յովանովիչին Ուկրաինայում ԱՄՆ դեսպան նշանակելը, ինչպես նաև հետաքրքիր մանրամասներ պատմեց Երևանի պետական համալսարանում ուսանողների առջև նրա ելույթից։

Սեպտեմբերի 25-ին ԱՄՆ-ի կոնգրեսի սենատն ամառային արձակուրդներից առաջ վերջին նիստում հաստատեց Մարի Յովանովիչի թեկնածությունը` որպես Ուկրաինայում ԱՄՆ-ի նոր դեսպան։ Նավասարդյանի խոսքով` ինքն անձամբ ծանոթ չի եղել Յովանովիչի հետ, սակայն ուսումնասիրել է ամերիկացի դիվանագետի ելույթը ԵՊՀ-ում և որոշ հետաքրքիր բաներ պարզել։

2011թ-ին Յովանովիչը զեկույցով հանդես է եկել Երևանի պետական համալսարանում` «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում» թեմայով, որտեղ, մասնավորապես, նշել է քաղաքացիական ազատություններն ապահովելու և հարգելու կարևորությունը։ Քաղաքացիների ձայնը պետք է լսելի լինի, նշել է նա իր զեկույցում։

Сенат США - Sputnik Արմենիա
Ուկրաինայում ԱՄՆ դիվանագիտական առաքելության նոր ղեկավարը Հայաստանում նախկին դեսպանն է

«Նա ելույթ է ունեցել ուսանողների առջև։ Ես մինչև վերջ վերծանել եմ նրա ելույթը։ Գիտե՞ք`գոյություն ունի տողերի արանքում կարդալու գիտություն… Ես այսպես էլ կարդացի։ Շատ հետաքրքիր պատկեր ստացվեց։ Կոպիտ ասած` նա կոչ արեց մեր ժողովրդին և մասնավորապես երիտասարդությանը` դուրս գալ փողոց», — ասաց Նավասարդյանը։

Հայաստանից հետո դեպի Եվրոպա

2011-2016թթ-ին Յովանովիչն աշխատել է որպես պետական քարտուղարի օգնական Սկանդինավիայի, Բալթիկայի և Կենտրոնական Եվրոպայի երկրների հարցերով, ինչպես նաև Եվրոպական և ասիական հարցերով բյուրոյի ղեկավարի տեղակալ։ Նորանշանակ դեսպանի տեսաուղերձն ուկրաինացի ժողովրդին առաջացնում է միայն դրական զգացմունքներ, միանգամից պարզ է դառնում, որ Յովանովիչը պատրաստվում է ճանապարհորդել Ուկրաինայում։

Եվ ոչ թե մենակ, այլ շան հետ։ Դիվանագետը մտադիր է համտեսել իսկական ուկրաինական վարենիկներ, ինչպես նաև աշխատել հանուն Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկրում ժողովրդավարության զարգացման։

ԵՊՀ-ում իր ելույթի ժամանակ Յովանովիչը նույնպես խոսել է ժողովրդավարության, տնտեսության ոլորտում մենատիրության անթույլատրելիության, ինչպես նաև Հայաստանի հետ կապված գաղափարների և նախաձեռնությունների մասին։

Դիվանագիտություն` հանուն դիվանագիտության

Այն փաստը, որ Յովանովիչը ծնվել է ռուս էմիգրանտների ընտանիքում և տիրապետում է ռուսերենին, ոչ մի կապ չունի նրա մասնագիտական գործունեության հետ, կարծում է Նավասարդյանը։

«Մասնագիտական տեսանկյունից դա ոչ մի կապ չունի, եթե, իհարկե, դիվանագետը պրոֆեսիոնալ է։ Իսկ նա պրոֆեսիոնալ է, և իմ կարծիքով` բավական լավ։ Երկրորդ` պետական շահերն ամեն ինչից առավել են։ Իհարկե, ծագումը, մտածողությունը նույնպես նշանակություն ունեն, բայց պետական շահերն առաջին տեղում են»,- ասաց Նավասարդյանը։

Մեր զրուցակիցը Յովանովիչին համարում է ուժեղ դիվանագետ և ենթադրում է, որ Ուկրաինայում նրան դեսպան նշանակելը պատահականություն չէ։

«Ընտրվել է ուժեղ դիվանագետ»,- հայտարարեց Նավասարդյանը։

Նա հավելեց, որ Յովանովիչը բազմիցս բարձրացրել է Հայաստանի ժողովրդավարացման հարցը։ Ամերիկացի դիվանագետը Հայաստան էր ժամանել քաղաքական ճգնաժամի շրջանում։

Այդ ընթացքում ԱՄՆ-ն աջակցում էր իշխանության և ընդդիմության երկխոսությանը, ինչպես նաև կոչ անում պետական գործիչներին` աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ընդդիմադիրներն անբարյացակամորեն վերաբերվեցին նրան, որ ԱՄՆ-ն պահանջել էր ընդդիմությունից արտահայտվել հայ-թուրքական արձանագրությունների օգտին (ինչի մասին այդ տարիներին հայտարարում էր Լևոն Զուրաբյանը)։

Ինչպես նշում են քաղաքագետները, Յովանովիչի` Հայաստանում ԱՄՆ դեսպան եղած ժամանակ երկկողմ հարաբերություններն անամպ չէին։ «Մենք կարող ենք ճիշտ լինել կամ սխալվել, բայց միայն Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի որոշումներ ընդունել ազատ ու արդար ընտրությունների և ազատ երկխոսության ճանապարհով»,- պնդում էր Յովանովիչը։

Լրահոս
0