ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի օդանավակայանի շենքի ուղղությամբ չորս հրթիռ է արձակվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռոյթերսին:
Նախնական տվյալով՝ հրթիռակոծության հետևանքով զոհեր չկան. ուղևորները և օդանավակայանի աշխատակիցները տեղափոխվել են անվտանգ վայր:
Տեղական իշխանությունների տարածած տեղեկության համաձայն՝ հարձակման թիրախը եղել է ոստիկանության անցակետը: Միջադեպի պատճառով չվերթերը չեն հետաձգվել:
Հրթիռակոծություն իրականացնելու մեջ կասկածվում են Թուրքիայում արգելված Քրդական ժողովրդավարական կուսակցության անդամները: