00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ կլիներ Սիրիայի հետ, եթե Թուրքիան չլիներ

© Sputnik / Михаил Алаеддин / Անցնել մեդիապահոցСитуация в Алеппо
Ситуация в Алеппо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն փաստը, որ Թուրքիան համարձակվել է հատել թուրք-սիրիական սահմանը և տանկեր (մոտ 30 զրահամեքենա 500 հատուկ նշանակության զորքերի հրանոթներով) ուղղել Սիրիայի տարածք, միայն մի բան է վկայում` Անկարան կարողացել է Կրեմլի հետ պայմանավորվել իր տարածքին հարակից շրջաններում համատեղ գործողություններ իրականացնելու մասին:

Մեկ տարի առաջ թուրքական ռազմաօդային ուժերը Լաթաքիայի երկնքում խոցեցինն ռուսական Սու-24 ռմբակոծիչը, դրանից հետ ռուսական օդատիեզերական ուժերը (ՕՏՈՒ) Սիրիայի տարածքում տեղակայեցին նորագույն ԷՍ-400 զենիթահրթիռային համալիրները, և պարզ դարձավ, որ Սիրիայի երկինքն ամուր փակված է թուրքական ավիացիայի համար:

ՕՏՈՒ-ի ռուսական հրամանատարությունն ու Ռուսաստանի ղեկավարությունը բացեիբաց չէին ասում, որ արգելում են թուրքական ինքնաթիռներին մոտենալ սահմանին, սակայն պարզ էր, որ ԷՍ-400 զենիթահրթիռային համալիրների մահացու թիրախի տակ կհայտնվի թուրքական ցանկացած թռչող սարք` նույնիսկ սեփական սահմանից 10 կմ հեռավորության վրա:

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Թուրքիան խոսքից գործի է անցել

Դրանից հետո թուրքական կործանիչներն իսկապես չէին երևում նշված վայրերում, գերադասում էին ավելի չզայրացնել «գազազած արջին»: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ Էրդողանը ներողություն խնդրեց խոցված ռուսական ինքնաթիռի համար և բանակցային սեղանի շուրջ նստեց Պուտինի հետ Սանկտ Պետերբուրգում:

Ի դեպ, այս ամենի հետ այդքան էլ կապ չունի, բայց նշենք, որ ռուսական ռմբակոծիչը խոցած F-16 թուրքական կործանիչի աշխատակազմը նույնպես ձերբակալվել էր անհաջող ռազմական հեղաշրջումից հետո: Հավանաբար, դա արվել էր դավադիրներին աջակցողների հանդեպ իրականացվող «զտումների» համատեքստում: Բայց սա, իմիջիայլոց…

Սակայն այն օրը, երբ տեղեկություն հրապարակվեց, որ Թուրքիան հատուկ նշանակության զորքեր է տեղափոխել Ջերաբլուս սիրիական քաղաք և որ հարձակմանն այդ շրջանում «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերի ուղղությամբ լուրջ ավիահարվածներ են իրականացվել, պարզ դարձավ` Անկարայի և Մոսկվայի միջև պայմանավորվածություն է եղել:

Այլապես թուրքական ավիացիան չէր հանդգնի հատել թուրք-սիրիական սահմանը, քանի որ ԷՍ-400 զենիթահրթիռային համալիրները դեռ Սիրիայում են:

Ուրիշ բան, որ Թուրքիան, ռուսների հետ պայմանավորվելով ռազմական գործողություններ ծավալել Սիրիայի հյուսիսում, դժվար թե սահմանափակվի միայն «Իսլամական պետության» գրոհայիններով: Կարելի է չկասկածել, որ հրթիռների, ականների և տանկային ռումբերի իր մասը կստանան նաև քուրդ զինված ջոկատները, որոնք վերջին ժամանակներում բավական ակտիվ են գործում հենց նույն տարածքում:

Депутат Государственной Думы России, член комитета по международным делам Семен Багдасаров - Sputnik Արմենիա
Բաղդասարով. Թուրքիային փոքր, բայց հաղթական պատերազմ է պետք

Թվում է, թե այն, ինչի մասին խոսվում է, մի իսկական խառնաշփոթ է, իսկ իրականում ամեն ինչ տրամաբանական է և պարզ:

Հենց սկզբից, երբ ակնհայտ դարձավ, որ ԻՊ-ն Սիրիայի օրինական բանակի դեմ երկար չի կարողանա կռվել, քանի որ Բաշար Ասադի կողմում ռուսական ՕՏՈՒ-ն ու Իրանի կադրային զորամասերն են գործում, արևմտյան կոալիցիայի ղեկավարությունը ԱՄՆ-ի գլխավորությամբ, կտրուկ փոխեց մարտավարությունը: Գործող նախագահ Ասադի հրաժարականին հասնելու համար խաղադրույք էր արվել քրդերի վրա` որպես խայծ օգտագործելով նրանց պետականություն ունենալու դարավոր ցանկությունը:

Արևմուտքը վերջին շրջանում ոչ միայն ռազմական մթերքներով է ապահովում քուրդ ջոկատներին, այլև զգալիորեն ավելացնում է այնտեղ աշխատող ռազմական ենթակառուցվածքների քանակը: Իսկ քրդերը զգալով, որ հենց այստեղ և հիմա կարող են նման տարածքներ գրավել, որոնք հետո կարող են Քրդստան պետության հիմքը դառնալ, կտրուկ ակտիվացել են: Գործը հասել է նրան, որ օրեր առաջ քուրդ ջոկատները արյունոտ բախման ընթացքում ճակատ-ճակատի են բախվել Բաշար Ասադին հավատարիմ մնացած բանակի հետ:

Պարզ է, որ Հալեպի շուրջ ստեղծված լարված իրավիճակը օգտագործելով (ուր օրինական սիրիական զորքերն այլ ճակատներից բերում են իրենց բոլոր եղած ռեսուրսները)՝ քրդերը ուզում են մնան հենց Սիրիայի հյուսիսում` թուրքական սահմանի մոտ:

Սակայն պետք է չմոռանալ մի շատ կարևոր հանգամանք: Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս պաշտոնական հայտարարություններ է արել` Սիրիայի տարածքային ամբողջականության խափանումը չթույլատրելու վերաբերյալ: Եվ այս տեսանկյունից պետք է հասկանալ, որ Մոսկվան չի կարող ողջունել քրդերի գործողությունները:

Հասկանալի է նաև այն, որ ռուսական ՕՏՈՒ-ին մի շարք պատճառներով նույնպես ձեռնտու չէ սիրիական քրդերի հետ ռազմական բախումները:
Արդյունքում պատային իրավիճակ է ստեղծվում, և դրանից դուրս գալու հարցում օգնում է Անկարան, որն անթույլատրելի է համարում սիրիական քրդերի ուժեղացումը: Մասնավորապես, սա վերաբերում է Թուրքիայի հարավային սահմաններին հարող շրջաններին:

Ընդհանուր առմամբ, իրավիճակն այսպիսին է. Արևմուտքը Ասադին պաշտոնանկ անելու համար ընդունակ է ամեն ինչի, ընդհուպ մինչև ահաբեկչական խմբավորումների, ինչպես նաև քուրդ ռազմական կառույցների հետ բաց համագործակցության:

Ռուսաստանն էլ իր կողմից շարունակում է պաշտպանել գործող նախագահ Բաշար Ասադին և Սիրիայի տարածքային ամբողջականությունը ոչ միայն ԻՊ-ից, այլև քրդերից, ինչպես նաև «չափավոր ընդդիմությունից», որն իրեն այնքան էլ չափավոր չդրսևորեց Հալեպում:

Ընդ որում՝ երկրորդ կետն իրականացնում է իր նոր տարածաշրջանային դաշնակցի` Թուրքիայի ձեռքերով, որն էլ իր հերթին հասկանում է, որ իր հիմնական խնդիրը բոլորովին էլ Սիրիայի գործող նախագահը չէ, այլ հենց քրդերը, որոնք ցանկանում են սիրիական տարածքից մի մեծ կտոր թռցնել:

Ստացվում է, որ երկու ռազմական կոալիցիաները, որոնցից մեկը գլխավորում է Ռուսաստանը, մյուսը` ԱՄՆ-ն, կարծես թե նույն ձևով են պայքարում ահաբեկիչների դեմ, բայց բարիկադների տարբեր կողմերում` պաշտպանելով ռազմի դաշտում միմյանց բախված հակառակորդներին:

Լրահոս
0