00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանամերձ գյուղերի հարց, դպրոցի խնդիրներ, տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը

© Sputnik / Асатур ЕсаянцЗаседание правительства Армении
Заседание правительства Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր տեղի է ունեցել կառավարության հեթական նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի- Sputnik. Կառավարությունը հաստատել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը: Հիմնադրամի ստեղծման նպատակն է՝ օրենսդրության մշակման մասնագիտացված մարմին ունենալ:

Գործադիրի որոշման համաձայն, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումն այսուհետև մեր երկրում կլիցենզավորվի, «միասնական մոտեցում է ցուցաբերվում այս ոլորտի նկատմամբ,-ասել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ նշելով, որ նախաձեռնությունը պետք է անհետաձգելի համարվի:

Կառավարության մեկ այլ որոշմամբ, այսուհետև այլ երկրի քաղաքացիություն ստանալիս, ՀՀ ոստիկանությանն այդ մասին հայտնելը պարտադիր չէ: Հետևաբար, քաղաքացին ազատվում է նաև չհայտնելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունից:

Ասիական զարգացման բանկի հետ համատեղ մեկնարկել է «Սեյսմակայուն ու անվտանգ դպրոցաշինության ծրագիր»- ը, 100 մլն դոլար արժողությամբ համաձայնագիրը ստորագրված է, այդ ծրագրի առաջին փուլով Երևանում ու մարզերում կկառուցվեն տասը, կվերակառուցվեն 36 դպրոցներ:

Акция протеста летчиков и их семей у здания Правительства Армении - Sputnik Արմենիա
ՀՀ կառավարության պարտքն օդաչուներին տասնյակ միլիոնների է հասնում. 12 տարվա անարդյունք պայքար

Պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի՝ կառավարության նիստում ներկայացրած նախագծով, առաջարկվում է ապամոնտաժման ենթակա շենք-շինությունները անհատույց սեփականության իրավունքով, հանձնել նախապես բանակցությունների միջոցով ընտրված լիցենզավորված շինարարական ընկերություններին՝ մինչև դեկտեմբերի 20-ը, դրանք քանդելու և ապամոնտաժելու համար:

Կառավարությունը հաստատեց Արարատի մարզի Պարույր Սևակ սահմանամերձ համայնքի բնակիչներին սոցիալական աջակցություն տրամադրելու հարցը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ մինչև դեկտեմբերի 31-ը, ներառյալ` գործադիրը նախատեսում է աջակցություն տրամադրել բաժանորդների սպառած էլեկտրաէներգիայի ծախսի համար (մինչև 120 կվտ) 50 տոկոսի չափով:

Լրահոս
0