00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սատանովսկի. Թուրքիան և ԱՄՆ–ն հաշտվելու մտադրություն չունեն

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցЕвгений Сатановский
Евгений Сатановский - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան չորեքշաբթի ժամանել է Անկարա։ Sputnik–ը հարցրել է փորձագետին` արդյո՞ք ռազմավարական գործընկերներ Թուրքիան և ԱՄՆ–ն կկարողանան լուծել Էրդողանի համար սկզբունքային դարձած ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik, Մարիա Շելուդյակովա. Թուրքիայի և նրա ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ի միջև առկա լուրջ տարաձայնությունների ֆոնին փոխնախագահ Ջո Բայդենը կփորձի երկու երկրի հարաբերությունները նոր մակարդակի հասցնել, կարծում է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

Օգոստոսի 24-ին Բայդենը ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի հետ երկխոսություն սկսելու համար։ Նշենք, որ Թուրքիան սկսել է սեփական պայմանները թելադրել ԱՄՆ-ին։ Ընդդիմադիր քարոզչի արտահանձնումը սկզբունքային հարց է Անկարայի համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հրապարակայնորեն մեղադրել էր ամերիկյան իշխանությանը, թե նրանք մտածված են պաշտպանում Գյուլենին։

«Դժվար թե Բայդենն Անկարա գար կաշվից բաճկոն գնելու համար։ Նա, որպես ԱՄՆ փոխնախագահ, այլ նպատակներ ունի։ Հետևաբար ամերիկյան և թուրքական ԶԼՄ-ների մեկնաբանություններից մենք հստակ հասկանում ենք, որ Բայդենին մտահոգում են թուրք-ամերիկյան հարաբերությունները, և նա փորձում է այդ հարաբերություններն այլ մակարդակ տեղափոխել։ Սակայն պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ-ն Ֆեթուլլահ Գյուլենին թուրքերին հանձնելու մտադրություն չունի», — ասել է Սատանովսկին։

Փորձագետի կարծիքով` Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները կշարունակեն վատանալ։

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել էր, որ քարոզչին հանձնելու հարցում ԱՄՆ-ին փոխզիջում անելու մասին խոսք լինել չի կարող։ Երկու երկրի հարաբերությունների նախկին ձևաչափը կպահպանվի միայն ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր քարոզչին հանձնելու պայմանով։

Турция - Sputnik Արմենիա
Զեյբեքչի. Թուրքիան ուզում է անդամակցել ԵՏՄ–ին
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է ուսումնասիրել Գյուլենի արտահանձնման պաշտոնական հայցը, եթե Անկարան կարողանա լուրջ ապացույցներ ներկայացնել այն մասին, որ Գյուլենը կապ ունի Թուրքիայում հեղաշրջում իրականացնելու փորձի հետ։

Թուրքիայում հուլիսի 16-ի գիշերը ապստամբների մի խումբ ռազմական հեղաշրջման փորձ էր իրականացրել։ Հիմնական գործողությունները տեղի էին ունեցել Անկարայում և Ստամբուլում։ Զոհվել էր 246 քաղաքացի, ավելի քան 2 հազար մարդ վնասվածք էր ստացել, սակայն ապստամբությունը ճնշվել էր։ Թուրքիայի իշխանությունը հեղաշրջման փորձ կազմակերպելու գործում մեղադրում է քարոզիչ Գյուլենին։ Իսկ Գյուլենը դատապարտում է ապստամբությունն ու հայտարարում, որ ինքը որևէ կապ չունի այդ ամենի հետ։

Թուրքերը ոչ թե ԻՊ-ի գրոհայիններին են սպանում, այլ` քրդերին

Թուրքիայի իշխանությունը պաշտոնապես տեղեկացրել է Ռուսաստանին, որ Սիրիայի Ջարաբլուս քաղաքում գործողություններ է սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։ Փորձագետը հայտնել է Sputnik-ին, որ թուրքերը կրակել են քրդերի ուղղությամբ, իսկ Սիրիայում տեղակայված ԻՊ դիրքերին ձեռք չեն տվել։

Սատանովսկու խոսքով` «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» դաշինքը, որում ընդգրկված են նաև քուրդ աշխարհազորայինները, հայտարարել է, որ թուրքական ավիացիան խոցել է իրենց դիրքերը, այն դեպքում, երբ ահաբեկիչները եղել են ռազմական գործողությունների վայրից 20 կմ հեռավորության վրա։

Политолог Сергей Шакарянц - Sputnik Արմենիա
Շաքարյանց. Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը հանդես են գալիս Թուրքիայի դեմ
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան վստահեցրել է, որ Թուրքիայի Զինված ուժերի գործողությունները Սիրիայի հյուսիսում կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև իսպառ կվերացվի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վտանգը։ Նա ընդգծել է, որ իրենց նպատակը մեկն է` օգնել Սիրիայի չափավոր ընդդիմությանը։

«Թուրքիան միայն ասում է, որ գործողություն է սկսել «Իսլամական պետության» դեմ։ Ամերիկացիների կողմից աջակցություն ստացող ընդդիմության ջոկատները, այսպես կոչված, ՍԺՈՒ («Սիրիայի ժողովրդավարական ուժերը» — խմբգ.), որոնց կազմում են հիմնականում քուրդ ջոկատները, պնդում են, որ թուրքերը կրակում են իրենց դիրքերի ուղղությամբ։ Ընդ որում, «Իսլամական պետության» գրոհայինները գտնվում են այդ դիրքերից մոտ 20 կմ հեռավորության վրա։ Եվ Թուրքիան դրանց ուղղությամբ ոչ մի հարված չի իրականացնում։ Այստեղ լուրջ տարակարծություն կա», — կարծում է Սատանովսկին։

Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ օպերացիայի մեկնարկից ի վեր F-16 կործանիչներն արդեն «Իսլամական պետության» 12 բացահայտված կետերից 11-ը կործանել են։ Թուրքիայի ՌՕՈՒ ինքնաթիռները շարունակում են ինտենսիվ կրակ արձակել Քեքլիջե և Ջարաբլուս քաղաքների շրջանների թիրախների ուղղությամբ։

Լրահոս
0