00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերբերի պատասխանը Միհրան Հարությունյանին

© Sputnik / Ani MejlumyanМигран Арутюнян
Мигран Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սերբիայի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ժելկո Տրայկովիչը Sputnik-ի հետ զրույցում մեկնաբանեց հայ և սերբ ըմբիշների` աղմուկ բարձրացրած մենամարտը։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Սերբիայի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ժելկո Տրայկովիչը կարծում է, որ Օլիմպիադայի եզրափակիչ մենամարտում հայ և սերբ ըմբիշների ուժերը հավասար էին, և դրանով նա առաջարկում է ավարտել վեճը։

Ըմբիշ Միհրան Հարությունյանը սխալ մրցավարության պատճառով զրկվեց օլիմպիական ոսկե մեդալից` դառնալով արծաթե մեդալակիր։ Մրցավարները հաղթող ճանաչեցին սերբ Դավոր Շտեֆանեկին։ Երկրպագուները change.org կայքում բողոքարկման ակցիա սկսեցին` ի պաշտպանություն Հարությունյանի, դրան միացավ ավելի քան 35 հազար մարդ։ Շատ մարզական մեկնաբաններ կիսում են այն կարծիքը, որ ոսկե մեդալակիրը հենց Միհրան Հարությունյանն է։

Мигран Арутюнян после боя за золото с Давором Штефанеком на Олимпийский играх в Рио де-Жанейро - Sputnik Արմենիա
ՀԱՕԿ–ի պասիվությունը կամ ինչո՞ւ պետք է Շտեֆանեկն ամեն առավոտ հիշի Միհրանին

Տրայկովիչը շնորհավորեց Հարությունյանին և հայկական ողջ հավաքականին։

«Ըմբշամարտի հայկական ոճը բացառիկ է, մենք հիանում ենք նրանով, և այդ երկրի մարզիկների յուրաքանչյուր ելույթը հոմանիշ է իսկական հունահռոմեական մենամարտի։ Դա իսկապես ականավոր թիմ է, և մենք փորձում ենք հավասարվել նրան»,- ասաց Տրայկովիչը Sputnik-ի հետ զրույցում։

Սակայն նա կարծում է, որ Դավոր Շտեֆանեկը ևս ոչնչով չի զիջում Հարությունյանին և ամբողջ ընթացում վստահ հաղթանակներ է տարել` 24 միավոր հավաքելով համաշխարհային մակարդակի ըմբիշների հետ մենամարտերում։

«Եզրափակիչը հատուկ մենամարտ է, սակայն հաղթանակը ձեռք է բերվում գերազանց մտածված մարտավարության շնորհիվ։ Եթե եզրափակչից հետո մրցավարները բարձրացնեին Հարությունյանի ձեռքը, դա նույնպես արդարացի կլիներ, քանի որ ըմբիշների ուժերը հավասար էին»,- ասաց Սերբիայի ֆեդերացիայի նախագահը։
Նա կարծում է, որ առանձին պահերի նախաձեռնությունը Հարությունյանի ձեռքում էր, սակայն որոշ պահերի նախաձեռնությունն իր ձեռքն էր վերցնում Շտեֆանեկը։

«Կարծում եմ, որ այս իրավիճակում` 1:1 հաշվի ժամանակ, երբ ամեն ինչ որոշում են մանրուքները, արդարացի չէ նվազեցնել Շտեֆանեկի հաջողությունը, ով հրաշալի է անցկացրել բոլոր մենամարտերը»,- նշեց Տրայկովիչը։

Мигран Арутюнян - Sputnik Արմենիա
Գապուև. Իսկական չեմպիոնը Միհրան Հարությունյանն է

Նրա խոսքով` Հարությունյանն, անշուշտ, այս քաշային կարգի լավագույն ըմբիշներից է, իսկ նրա մենամարտերին հետևելը հաճույք է։ Նա նաև համոզմունք հայտնեց, որ հայ մարզիկին փայլուն ապագա է սպասում։ 

«Ես հասկանում եմ հայ երկրպագուների վրդովմունքն ու դժգոհությունը, քանի որ այդ երկրում հունահռոմեական ըմբշամարտն ազգային մարզաձև է։ Սակայն պետք է հասկանալ, որ եզրափակիչների ժամանակ հաղթում են նաև գերազանց մարտավարության շնորհիվ»,- ասաց Տրայկովիչը։

Նա կոչ արեց այսքանով վերջակետ դնել և սպասել այս երկու մարզիկների նոր մենամարտերին, որոնցում ավելի շատ տպավորիչ պահեր կլինեն, քանի որ Շտեֆանեկը և Հարությունյանը նույն տիպի մարզիկներ են։

Իսկ մինչ այդ Միհրան Հարությունյանի երկրպագուները և ողջ հայ հանրությունը կոչ են անում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին` հայց ներկայացնել Մարզական վճռաբեկ դատարան` բողոքարկելով XXXI ամառային օլիմպիական խաղերի անարդար մրցավարությունը։

Լրահոս
0