00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախընտրական մրցապայքար Ախալքալաքում. հայերից ով կդառնա պատգամավոր

© lightblogАхалкалаки
Ахалкалаки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ախալքալաքի շրջանից Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Սամվել Պետրոսյանը որոշել է կրկին մտնել քաղաքական մրցապայքարի մեջ և 2016 թվականի հոկտեմբերին կայանալիք ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Ախալքալաքցիների դժգոհության պատճառն այն էր, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նախօրեին հայտնել էր, որ «Վրացական երազանք» կոալիցիան կաջակցի Ախալքալաքի պատգամավոր Հենզել Մկոյանի թեկնածությանը։

«Ինչպես ցույց տվեց վերլուծությունը, ոչ արդյունավետ իրենց աշխատանքային պարտականություններն իրականացնող 27 վրացի պատգամավորների շարքում է նաև Հենզել Մկոյանը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով` չորս տարի պատգամավորական աթոռը զբաղեցնելու շրջանում Մկոյանը ոչինչ չի արել ժողովրդի կյանքը բարելավելու համար և գրեթե չի կատարել իր պարտականությունները։

«Եվ հանկարծ գալիս է վարչապետն ու հայտարարում, որ հենց Մկոյանն է ամենաակտիվ պատգամավորը։ Սա էլ առաջացրեց ժողովրդի դժգոհությունը», — նշեց Պետրոսյանը։

Ախալքալաքում շփոթ է առաջացել, և հիմա չգիտեն` ում հավատալ։ Պետրոսյանը խոստովանում է, որ մտադիր չէր առաջադրել իր թեկնածությունը, սակայն վարչապետի հայտարարությունն ամեն ինչ փոխեց։

«Գուցե դա իմ կոպիտ սխալն էր, որ ես մինչ օրս չէի առաջադրում և մտադիր էլ չէի առաջադրել իմ թեկնածությունը, սակայն այժմ ես արդեն մտածում եմ այդ մասին, առավել ևս, որ մինչև սեպտեմբերի 8-ը դեռ ժամանակ ունեմ», — ասաց Պետրոսյանը։

Парламент Грузии - Sputnik Արմենիա
Պատգամավոր. Վրաստանի Ընտրական օրենսգիրքը ոտնահարում է էթնիկ հայերի իրավունքները

Ախալքալաքում չէին հասցրել մարել կրքերը` կապված ընտրատարածքների մեծացման հարցի հետ, երբ ընտրություններից մեկուկես ամիս շուտ նոր իրադարձություններ տեղի ունենում։

Ստացվում է, որ եթե Պետրոսյանն իսկապես միանա քաղաքական խաղին, պատգամավորական աթոռի համար կպայքարի միաժամանակ երեք թեկնածու` Հենզել Մկոյանը` «Վրացական երազանք» իշխող կոալիցիայից, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից Նինոծմինդայի նախկին ոստիկանապետ Արսեն Կարապետյանն ու Սամվել Պետրոսյանը, ով դեռ պարզ չէ, թե որ քաղաքական ուժն է ներկայացնելու ընտրություններին։

«Այս ամենում կարևոր խնդիրը «Վրացական երազանք» իշխող կուսակցության կադրային ներուժի բացակայությունն է։ Այն ոչ միայն չի հասցրել նախապատրաստել սեփական կադրերը, այլև առաջարկ է արել նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու նախկին կադրերին (խոսքը Մկոյանի մասին է — խմբ.)», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի հարցով փորձագետ, Հայաստանի կառավարման ակադեմիայի տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը։

Նրա կարծիքով` նախկին նախագահի կադրերի հետ աշխատելիս ներկայիս ղեկավարությունն, անկասկած, հեշտ ուղի է ընտրել, իսկ նրանք էլ իրենց հերթին ընդգծել են սեփական չեզոքությունը իշխող վերնախավի նկատմամբ։ 

Ախալքալաքի իրադարձությունները Վրաստանի վարչապետին և նրա խորհրդականների թիմին պետք է ցույց տան, որ էթնիկ փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջանների հետ հարաբերություններում անհրաժեշտ է Միխայիլ Սահակաշվիլու հիմնած քաղաքականությունից անցում կատարել սեփական` ավելի արդյունավետ քաղաքականության, որը ենթադրում է տեղի բնակչության ակտիվ մասնակցություն` խորհրդարանում իրենց ներկայացուցիչների ընտրության հարցում։

Իսկ այսօր իրողությունը միանգամայն այլ է` «Վրացական երազանքն» ինքն է ընտրում հատկապես էթնիկ փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջանում իր թեկնածուներին, իսկ կուսակցության կողմնակիցները պարզապես պետք է աջակցեն նրան։

Լրահոս
0