00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:23
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
19:47
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատգամավոր. Վրաստանի Ընտրական օրենսգիրքը ոտնահարում է էթնիկ հայերի իրավունքները

© Официальный сайт Парламента ГрузииПарламент Грузии
Парламент Грузии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի Ընտրական օրենսգրքի շտկումներն ուղղված են երկրի ընտրատարածքներում, այսպես կոչված, իրավահավասարության հաստատմանը, սակայն հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանի կարծիքով՝ փոփոխությունները ոտնահարում են հայաբնակ շրջանների իրավունքները

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Այս տարվա հունվարին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին ստորագրել է երկրի Ընտրական օրենսգրքում շտկումներ կատարելու օրինագիծը, որոնք նախաձեռնել է «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը:

Դրանք վերաբերում են մեծամասնական ընտրատարածքներին, որոնք այսուհետև մեծանալու են և մինչև 2016թ.-ի խորհրդարանական ընտրությունները պետք է ձևավորվեն նոր կարգով: Ստորագրելով շտկումները՝ Մարգելաշվիլին ընդգծել է, որ դրանք ընդամենը փոփոխություններ են, ոչ թե բարեփոխումներ: Եթե նախկինում տարբեր տարածքներում բնակչության քանակը տարբեր էր ու տատանվում էր 6000-ից 50 000-ի միջև, ապա շտկումներով նախատեսվում է, որ ընտրատարածքը պետք է կազմված լինի միջինը 47 000 ընտրողից: Եվրոպայի խորհրդի վենետիկյան հանձնաժողովի երաշխավորագրերի համաձայն, շեղումը նշված թվից կարող է լինել մինչև 10 տոկոսի չափով:

«Միավորելով Ախալքալաքը և Նինոծմինդան՝ մենք ստանում ենք մեկ մեծամասնական պատգամավոր, իսկ մյուս շրջաններում ապրում են այլ ազգային փոքրամասնություններ, որոնցից ընտրվելու է երեքական պատգամավոր, իսկ մեզ մոտ, համապատասխանաբար, կլինի մեկ պատգամավոր: Մենք ՝ Ջավախքի հայերս, մեզ վիրավորված ենք զգում»,- ասել է Պետրոսյանը՝ ելույթ ունենալով գործընկերների առջև:

Այսօրվա դրությամբ Վրաստանի խորհրդարանում կա երկու մեծամասնական պատգամավոր Ախալքալաքի և Նինոծմինդայի ընտրական շրջաններից: Ախալքալաքի բնակչությունը կազմում է 61 000, իսկ Նինոծմինդայինը՝ 34 000: Հատկանշական է, որ անցած տարվա դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանում առաջին ընթերցման ժամանակ շտկումը չի վերաբերել Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններին: Այդ շտկումը ներառվել է օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ։ Վրաստանում գործում է խառն ընտրական համակարգ, որով խորհրդարանի 150 անդամներից 77-ն ընտրվում են համամասնական համակարգով, իսկ 73-ը՝ մեծամասնական:

Վրաստանի խորհրդարանում հայ համայնքը ներկայացնում է երեք պատգամավոր՝ Սամվել Պետրոսյանն Ախալքալաքից, Էնզել Մկոյանը Նինոծմինդայից, որոնք 2012թ.-ին առաջադրվել են Միխեիլ Սահակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից, ինչպես նաև Ռուսլան Պողոսյանը, որն ընդգրկվել է «Վրացական երազանք» կոալիցիայի նախընտրական դաշինքի ցուցակում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու կողմից:

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կներկայացվեն տեղի հայ համայնքի շահերը: Չէ՞ որ նույն վենետիկյան հանձնաժողովի առաջարկով կարող են բացառություններ լինել բարձրադիր շրջանների համար (օրինակ` Սվանեթիի համար), որոնց միավորումը կարող է բարդություններ առաջացնել, ինչպես նաև էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջանների համար»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Վրաստանի հարցերի փորձագետ, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոննի Մելիքյանը:

Փորձագետի խոսքով՝ տեղամասերի մեծացումը կարող է լինել այն բանի հաշվին, որ Ախալքալաքից և Նինոծմինդայի հարակցի շրջաններից որոշ գյուղեր կանցնեն Նինոծմինդային: «Նինոծմինդայի մեծացումով համայնքը կարող է պահպանել խորհրդարանում երկու մեծամասնական պատգամավորներին: Թեև ընդդիմադիր կուսակցությունները պնդում են, որ մինչև 2016թ.-ի ընտրությունները մեծամասնական համակարգը վերացվի, այնուամենայնիվ իշխող կոալիցիան համաձայնել է ընդունել այդ առաջարկը միայն 2016թ.-ի ընտրություններից հետո»:

Այսպիսով, մեծամասնական բաղադրիչը կարող է չեղյալ հայտարարվել մինչև 2020թ.-ը: «Այդ համակարգն ունեցող շրջաններին չվնասելու համար կստեղծվի որոշակի կուսակցական ցուցակ: Ենթադրվում է, որ յուրաքանչյուր կուսակցություն ներկայացուցիչներ կունենա երկրի տարբեր շրջաններից, որոնք առաջադրված կլինեն տեղի բնակչության կողմից»,- ասաց Մելիքյանը:

 

 

Լրահոս
0