ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին rusarminfo.ru-ին տված հարցազրույցում մեկնաբանել է հայկական ԶԼՄ-ների հրապարակումներն այն մասին, թե ինքը որևէ կերպ կարող էր կապված լինել այն իրողության հետ, որ Միհրան Հարությունյանը ոսկի չստացավ:
Նախկինում հայ ըմբշամարտիկը հանդես էր գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում, սակայն Մամիաշվիլու հետ ունեցած տարաձայնություններից հետո (Մամիաշվիլին մեղադրել էր մարզիկին՝ Աշխարհի գավաթում մտադրված պարտություն կրելու մեջ) Հարությունյանը համալրել է Հայաստանի հավաքականը:
"Ես շատ անհեթեթություններ եմ լսում: Համարենք, որ այդ հրապարակումներն էլ դրանցից մեկն են… Ես ցանկանում եմ սրտանց շնորհավորել Միհրան Հարությունայնին արծաթե մեդալին արժանանալու համար: Ինչ վերաբերում է ասեկոսեներին, թե ես խոչընդոտել եմ Միհարանի առաջընթացին, ապա ասեմ, որ եթե ես խանգարեի, նա Օլիմպիադային չէր մասնակցի, եզրափակիչ էլ դուրս չէր գա: Դրանք հիմարություններ են: Ես ուրախ եմ եղբայրներիս համար: Մենք Լևոն Ջուլֆալակյանի հետ հաղթել ենք 1988 թվականի օլիմպիական խաղերին: Ինչպե՞ս մեզ մոտ նման հարաբերություններ կարող են լինել", — ասել է նա:
Մամիաշվիլին կոչ է արել ընդհանուր տրամադրվածության տակ չընկնել՝ իբրև թե Հարությունյանին սխալ են գնահատել եզրափակչում:
"Դրա վերաբերյալ ես այլ կարծիք ունեմ: Պետք է կանոններից շեղվել: Նրանք մեկնաբանում են ըմբիշների հարձակումների ձևաչափը: Կանոն խախտված չի եղել: Այո, համակրանքը սերբ ըմբիշի կողմն էր, բա ի՞նչ էիք ուզում: Ըմբիշներն էլ են դրա հետ առնչվում", — նշել է նա:
Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարը անհեռանկարային է համարում այդ թեմայի քննարկումը:
Հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը մրցավարի սխալ որոշման պատճառով զրկվեց ոսկե մեդալից` դառնալով Ռիոյում անկցկացվող Օլիմպիադայի արծաթե մեդալակիր:
Երկրպագուներն ի պաշտպանություն Հարությունյանի change.org կայքում ստորագրահավաք են կազմակերպել, ստորագրահավաքին մասնակցել է մոտ 35 հազար հոգի: