00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միհրան Հարությունյանից մրցավարները խլեցին ոսկե մեդալը

© Ani MejlumyanМигран Арутюнян на олимпийском пьедестале
Мигран Арутюнян на олимпийском пьедестале - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը թեև հավասար մենամարտեց մրցակցի հետ, սակայն մրցավարները նրան զրկեցին ոսկե մեդալից, հայ մարզիկն այս տարի կբավարարվի արծաթե մեդալով։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայում հունահռոմեական ոճի ըմբաշամարտի 66 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանը ներկայացնող Միհրան Հարությունյանը րոպեներ առաջ մրցեց սերբ Դավոր Շտեֆանեկի հետ: Մրցակիցը, անկասկած, շատ փորձառու էր` աշխարհի 2014 թվականի չեմպիոնն ու 2015 թվականի բրոնզե մեդալակիրը։

Առաջին մրցափուլում Միհրանը ոչ մի շանս չտվեց մրցակցին ու գործելով ակտիվ` կարողացավ մեկ միավոր վաստակել: Երկրորդ մրցափուլում հայ ըմբիշը կարծես չէր զիջում մրցակցին նույնիսկ ակտիվությամբ: Բայց մրցավարական գործոնը առաջ եկավ: Չգիտես որտեղից պասիվություն տվեցին Միհրանին ու մեկ միավոր շնորհեցին սերբին:

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Նենադ Լալովիչին նվեր մատուցելու համար մրցավարները արջի ծառայություն մատուցեցին ու պարզապես խլեցին ոսկե մեդալը հայ ըմբշամարտիկից: Օլիմպիական խաղերում ուղղակի չի կարելի զրկել մարդկանց բաղձալի երազանքից նման կերպով:

Միհրան Հարությունյանը օլիմպիական մրցումների մեկնարկային գոտեմարտում բացահայտ առավելության հասավ եգիպտացի Ահմեդ Կահկի նկատմամբ: Երկրորդ գոտեմարտում հայ ըմբիշն արդեն մեծ դժվարությամբ՝ 2:1 հաշվով առավելության հասավ կորեացի Ռյու Հանսուի նկատմամբ: Կիսաեզրափակչում էլ Միհրանը գեղեցիկ ոճով պարտության մատնեց ադրբեջանցի Ռասուլ Չանաևին՝ 4:1 հաշվով:

 

Լրահոս
0