00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Խաղից դուրս» զրույցներ օլիմպիական հետնաբեմում

Артур Алексанян на трибунах в Рио
Артур Алексанян на трибунах в Рио - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ավարտին մնաց ընդամենը 2 օր, որից հետո ամբողջ մարզական աշխարհը կսպասի 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիադային։

Շատ մարզիկներ զգացել են օլիմպիական չեմպիոն կամ մեդալակիր դառնալու ուրախությունը և գալիս են դիտելու մյուս մարզիկների ելույթները:

Օլիմպիական պուրակում գտնվող Կարիոկա 2 դահլիճում նախօրեին ընթանում էին ազատ ոճի ըմբշամարտի մրցումները` 57 և 74 կգ քաշային կարգերում:

Դահլիճում էին նաև հունահռոմեկան ոճի Հայաստանի հավաքականի անդամները` օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը և Լոնդոնի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը:

Տղաները նույնպես հետևում էին գոտեմարտերին և մեկնաբանություններ անում: Շատ հետաքրքիր էր լսել, թե ինչպես են հունահռոմեկան ոճի ըմբիշները մեկնաբնում ազատ ոճի մարզիկների գոտեմարտերը:

Արսեն Ջուլֆալակյանի հետ զրույցի ժամանակ ընթանում էր 57 կգ քաշային կարգի Վլադիմիր Խինչեգաշվիլի (Վրաստան) — Վլադիմիր Դուբով (Բուլղարիա) կիսաեզրափակիչ գոտեմարտը: Արսենը մեկնաբնում էր, թե որ ըմբիշն ինչ դրությունից ինչ հնարք կփորձի անել, քանի միավոր կվաստակի և ով կհաղթի: Չսխալվեց, ի վերջո վրացի ըմբիշը հաղթանակ տարավ 8:4 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ:

Դահլիճում էր նաև Միհրան Հարությունյանը, ով երկու օր առաջ փաստացի վաստակած օլիպիական չեմպիոնի տիտղոսը կորցրեց անարդար ու խայտառակ մրցավարության պատճառով:

Мигран Арутюнян - Sputnik Արմենիա
Գապուև. Իսկական չեմպիոնը Միհրան Հարությունյանն է

Մտածում էի, թե ինչպես սկսեմ խոսել նրա հետ, ինչ բառեր գտնեմ, որ կարողանամ ճիշտ հարցեր տալ ու նորից վերքի վրա աղ չլցնել. չկարողացա: Էլի եղան նույն բառերը. «Միհրան, դու կարող ես, դու ուժեղ ես, դու պետք է պայքարես»:

Միհրանը մեզ հետ զրուցեց, արտահայտեց իր դիրքորոշումը ևս մեկ անգամ: Զրույցը հրապարակման ենթակա չէ, սակայն պետք է նշել, որ նա մեծ ցավ է ապրում Հայաստանից գողացած մեդալի համար:

Արդեն երեք խոշոր մրցաշարի ժամանակ Միհրանին ազգով նույն երգն ենք երգում ` դու կարող ես, դու պետք է պայքարես:

Սկզբից Բաքվում կայացած Եվրոպական խաղերի եզրափակիչն էր, որտեղ կրկին մրցավարական կողմնապահություն եղավ նրա և Ռուսաստանը ներկայացնող Արտյոմ Սուրկովի գոտեմարտում: Միհրանը ստիպված եղավ բավարարվել արծաթե մեդալով:

Լաս Վեգասի 2015 թվականի աշխարհի առաջնությանը Միհրանի մասնակցությամբ երկու գոտեմարտերն անարդար դատեցին` նախ կիսաեզրփակչում կորեացի Հանսու Ռյուի հետ, ապա նույն Արտյոմ Սուրկովի հետ` արդեն բրոնզե մեդալի համար պայքարում:

Եվ կրկին նույն կոտրած տաշտակը: Որպես լրագրող` Միհրանից մեկնաբանություն էի ուզում լսել կատարվածի մասին, բայց հասկանում էի` նա այլևս ասելիք չունի, դատարկված է: Մարզիկից գողանում են նրա երազանքը ամենավերջին վայրկյանին, այն երազանքը, որին նա ամբողջ կյանքում է ձգտել ու բազամաթիվ զրկանքներ կրել. նա մնում է դատարկ ու մենակ: Միհրանի` Ռիոյում կայացած ոսկե եզրափակչին ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և այլ պաշտոնյանր ու հասարակական գործիչներ: ՀԱՕԿ-ը բողոքարկելու մասին ոչինչ չնշեց, ինչպես հասկացանք, որոշումը չի բողոքարկվելու, համենայն դեպս, դեռևս այդ մասին դիրքորոշում չեն հայտնել:

Ոչ ոք չկարողացավ պայքարել ու կռվել Միհրանի համար, անգամ այստեղ` Ռիոյում գտնվողներս: Այն նույն տղայի, ով Բաքվում մեզ համար կռիվ տվեց…

Երբ Միհրանի աչքերի մեջ էի նայում, ասես գրված լիներ` ոչ ոք ի զորու չեղավ պաշտպանել իմ հաղթանակը, քանի որ իմ մեջքը ամուր չէր:

Հանդիսատեսի համար, մեզ համար Միհրանը չեմպիոն է, և դա անգամ այսօր էր ապացուցվում, երբ մարզադահլիճի մոտ մարդիկ անընդհատ ուզում էին լուսանկարվել նրա հետ, բայց դրանից սպորտային վիճակագրությունը չի փոխվում` 66 կգ քաշային կարգում 2016 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն է սերբ Դավոր Ստեֆանեկը, ով շատ մեծ երջանկությամբ ընդունեց այն հաղթանակը, որին ոչ ոք չհավատաց:

Артур Алексанян - Sputnik Արմենիա
Արթուր Ալեքսանյանն Օլիմպիական խաղերի ամենաառնական տղամարդկանց հնգյակում է

Երբ նախնական գոտեմարտերը վերջացան, իջնում էինք մարզադահլիճում տեղակայված մեդիա կենտրոն, ճանապարհին Արթուր Ալեքսանյանին շրջապատեցին մի խումբ երկրպագուներ, ովքեր առիթը բաց չթողեցին նրա հետ լուսնկարվելու: Հետաքրքիրն այն է, որ ըմբշամարտը Բրազիլիայում այնքան էլ տարածված մարզաձև չէ, և շատ քչերն են տեղյակ այդ սպորտաձևից, բայց հայ ըմբիշը հասցրել է դուր գալ շատերին:

Արթուրին սպասում էին նաև լրագրողները, ովքեր լուսանկարում էին և հարցազրույցներ վերցնում նրանից: Սովորաբար քչախոս Արթուրն այս անգամ ոչ մի կերպ չէր կարողանում խուսափել այդ ամենից: Երբ նրան ցույց տվեցինք հանրահայտ ռեփեր The game-ի գրառումը, նա շատ զարմացավ, ասաց, որ չի տեսել: Արթուրը սոցիալական մեդիայում այնքան էլ ակտիվ չէ:

Հայտնի ռեփեր The Game-ը շնորհավորել էր Արթուր Ալեքսանյանին ու Միհրան Հարությունյանին`Ինստագրամում գրելով. «Կյանքիս վերջին 10 տարիներին ապրում եմ մասնավորապես հայերով բնակեցված քաղաքում՝ Գլենդելում: Այնտեղ մի քանի լավ ընկերներ եմ ձեռք բերել: Ուստի պետք է շնորհավորեմ Արթուր Ալեքսանյանին` Հայաստանին վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի ոսկին բերելու համար: Շնորհավորում եմ Միհրանին նրա ջանքերի ու արծաթե մեդալ նվաճելու համար, նույնիսկ չնայած նրան, որ ոսկե մեդալը գողացան նրա մոտից: Շնորհավորում եմ երկուսիդ: Դուք տղաներ և ձեր երկիրն արժանի են դրան»։ 

Ալեքսանյանը դեռևս չի հասցրել այցելել Ռիոյի տեսարժան վայրերը, բայց ասաց, որ մեծ ցանկություն ունի` արդեն խաղերի ավարտից հետո:

Օլիմպիական Ռիոն մեզ կհյուրընկալի ևս երկու օր, և այդ օրերի ընթացքում մենք մեդալի ակնկալիքներ ունենք ազատ ոճի ըմբիշներ Դավիթ Սաֆարյանից, Լևան Բերիանիձեից և Գեորգի Կետոևից:

Լրահոս
0