ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Ռիո-2016-ում նվաճած ոսկին օգնել է Արթուր Ալեքսանյանին, որպեսզի նրա անունը հայտնվի ամենաառնական տղամարդկանց ցուցակում։
«Ես մեկ ոսկե մեդալակիր` հայ ըմբիշ ԱՐթուր Ալեքսանյանը։ Իմիջիայլոց, սա 24-ամյա մարզիկի առաջին օլիմպիադան չէ, նրա առաջնախաղը տեղի է ունեցել դեռ նախորդ խաղերի ժամանակ, երբ նա ընդամենը բրոնզ էր նվաճել։ Իմաստ ունի՞ ասել, որ չեմպիոնի այսօրվա կոչումը նրան նաև մեկ այլ կոչում է շնորհել` նա 21-րդ դարի առաջին հայ մարզիկն է, որը հաղթել է օլիմպիական խաղերում»,- գրում է ամսագիրը։
Արթուր Ալեքսանյանից բացի, ցանկում են ներառվել նաև ռուս Ռոման Վլասովը և Դավիթ Չակվեդաձեն, Գերմանիան ներկայացնող Դենիս Կուդլան և ամերիկացի Քայլ Սնայդերը։
«Եվ թող նրանցից շատերը հմայիչ արտաքին չունեն, սակայն առնականության առումով նրանք հետևում կթողնեն ցանկացած սիրունատես ֆուտբոլիստի»,- գրված է հոդվածում։
Ըմբիշներին տեսնելիս` ցանկացած աղջիկ կասի. «Այո, այսպիսի տղամարդը կկարողանա պաշտպանել իր երկրորդ կեսին»։