00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գոռի արծաթե մեդալը կոտրեց տան ջահը

© AFP 2024 / GOH Chai Hin / AFPГор Минасян
Гор Минасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ծանրորդ Գոռ Մինասյանի օլիմպիական արծաթե մեդալը ոգևորության մեծ ալիք է բարձրացրել Գյումրիում ու հատկապես հարազատ մարզադպրոցում, որտեղ անգամ մեկօրյա հանգիստ էին տվել մարզիկներին` իրենց սանի հաղթանակի կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Ծանրորդ Գոռ Մինասյանի հաղթանակից օրեր անց Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցում, որտեղ պարապում է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, գերծանր քաշային ծանրորդը, շարունակում են բաժակներ բարձրացնել ու միմյանց շնորհավորել՝ իրենց սանի ու հենց իրենց հաղթանակի համար:

Գոռի անձնական մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանը վստահեցնում է` այն, ինչի հասավ Գոռը, իր նպատակասլացության, քրտնաջան աշխատանքի շնորհիվ է հասել:

«10 տարեկան էր, երբ առաջին անգամ եկավ մարզադպրոց: Արդեն 2 տարի անց առաջընթացը նկատելի էր՝ հաղթանակներ նախ պատանիների, ապա երիտասարդների Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում, դրանից հետո մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն, Աշխարհի երրորդ մրցանակակիր և վերջում՝ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն: Գոռն այս ընթացքում 210 կգ չէր բարձրացրել, ու այս արդյունքը լրիվ նոր էր նրա համար»,- նշեց մարզիչը։

Նա վստահեցրեց, որ Գոռն իր կամքի ուժի շնորհիվ դեռ նոր նվաճումներ է ունենալու. «Իր առջև դրած բոլոր խնդիրները Գոռը կատարում է»։

Մարզիչը խոստովանեց, որ շատ ծանր ապրումներ է ունեցել Գոռի մրցելույթի ժամանակ՝ հեռավորության վրա նրա հետ միասին մտովի փորձել է ծանրաձողը բարձրացնել:

© Арменуи МхоянԳյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց
Гор Минасян - Sputnik Արմենիա
Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց

Գոռի մայրը՝ Նարինե Մինասյանը, պատմեց, որ ամուսինը մահացել է, երբ տղան ընդամենը 6 տարեկան էր: Մայրը ցանկացել է տղային որևէ մարզաձևի տանել, ու քանի որ Գոռի պապը ժամանակին ծանրամարտով է զբաղվել, որոշել է նրան ծանրամարտի ուղարկել և չի սխալվել՝ տղան անմիջապես «սիրահարվել» է ծանրաձողին, այս տարիների ընթացքում ոչ մի պարապմունք բաց չի թողել: Հենց այս պարտաճանաչությունն է երիտասարդ մարզիկին օգնել:

«Գոռը սթափ է մտածում, դա իր առավելությունն է, սրանից հետո մենք էլ կփորձենք ամեն ինչ անել Գոռին հասնելու համար»,-նշեց Գոռի ընկերը՝ Մկրտիչ Մկրտչյանը։

© Арменуи МхоянՄկրտիչ Մկրտչյան
Мкртич Мкртчян - Sputnik Արմենիա
Մկրտիչ Մկրտչյան

Դպրոցի բոլոր մարզիկներին Գոռի հաղթանակի առթիվ մեկօրյա հանգիստ էին տվել, բայց հիմա պարապմունքները վերսկսվել են։ Խնդրեցի հիշել Գոռի հաղթանակի օրվա ապրումները, և բոլորը միասին ծիծաղեցին: Պարզվում է՝ Գոռի մրցելույթը բոլորը միասին դիտել են Գոռենց տանը, ավելի ճիշտ՝ տնակում, իսկ պոկում վարժությունում 210 կիլոգրամը բարձրացնելու ժամանակ տղաների ոգևորությունն այնքան մեծ է եղել, որ պատահաբար ուրախությունից ջահն են կոտրել:

«Շատ ուրախ էինք՝ տվեցինք Գոռենց տան ջահը կոտրեցինք: Հուսով ենք՝ հաջորդ օլիմպիական խաղերին արդեն ոսկե մեդալ կտեսնենք Գոռի կրծքին»,- նշեց Մկրտիչը։

Բացի նպատակասլաց ու աշխատասեր լինելուց` Գոռն անչափ համեստ մարզիկ է. տարբեր միջոցառումների ժամանակ լրագրողներին չի հաջողվում նրա հետ զրուցել: Հիմա էլ, երբ օլիմպիական հաջողությունից հետո շատերն անդրադարձան երիտասարդ մարզիկի` տնակում ապրելու փաստին, մայրը Sputnik Արմենիային ասաց. «Գոռը չի սիրում խոսել դրա մասին, հիմա էլ, երբ վերադառնա, հաստատ համոզված եմ՝ նեղվելու ու բարկանալու է, որ այդ հանգամանքը լուսաբանվել է»:

Ընտանիքն ինքնաշեն տնակում է բնակվում, բայց անօթևանի կարգավիճակ չունի՝ ժամանակին ստացել են բնակարանի գնման վկայագիր, սակայն քանի որ բազմանդամ ընտանիք է եղել, ընտանիքի մի մասը տեղափոխվել է բնակարան, Գոռը՝ մոր ու 2 քույրերի հետ մնացել է տնակում: Չցանկանալով որդու խոսքը կոտրել` տիկին Նարինեն ճիշտ չհամարեց նկարահանել տնակը։

Փոխարենը նկարահանեցինք Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցը, որի տնօրեն, ծանրորդ, ԽՍՀՄ կրկնակի (1989թ.,1991թ.), Եվրոպայի (1989թ.), աշխարհի չեմպիոն (1989թ.), Սեուլի 1988 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և Բարսելոնայի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր (1992թ.) Իսրայել Միլիտոսյանը նշեց, որ դպրոցին աջակցում են շատերը, այն լավ վիճակում է, մարզիկներն ունեն բոլոր պայմանները նորմալ մարզվելու համար։ Նա հույս հայտնեց, որ մարզադպրոցի սան Գոռ Մինասյանի այս հաղթանակին կհետևեն նաև մյուսները, իսկ Գոռը սրանով դեռ իր ասելիքը չի ավարտել:

© Арменуи МхоянԳյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Իսրայել Միլիտոսյան
Իսրայել Միլիտոսյան - Sputnik Արմենիա
Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Իսրայել Միլիտոսյան

«Գոռի մասին դեռ լսելու ենք»,- վստահեցրեց Միլիտոսյանը։

Լրահոս
0