00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական նոր անձնագրերը «ծնկի եկան» կրոնական փոքրամասնությունների առաջ

© Sputnik / Aram NersesyanПаспорт
Паспорт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սահմանադրական դատարանը որոշել է, որ Հայաստանի քաղաքացիները օգոստոսի 6-ից կրկին հին նմուշի անձնագրեր ստանալու հնարավորություն կունենան։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Հայաստանի իշխանությունները հրաժարվել են քաղաքացիների համար պարտադրված նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի ստացման օրենքից:

2012 թվականից Հայաստանի քաղաքացիները չէին կարող հին նմուշի անձնագրեր ստանալ, թույլատրվում էր միայն մեկ անգամ հինգ տարով երկարաձգել անձնագրի վավերականության ժամկետը: Անձը հաստատող նոր փաստաթուղթ էր համարվում նույնականացման քարտը, որը քաղաքացին կարող էր օգտագործել միայն երկրի ներսում: Արտասահման մեկնելու համար պետք էր ստանալ կենսաչափական անձնագիր և դրա դիմաց վճարել 25 հազար դրամ:

Паспорт - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ի՞նչ է սպասվում անձնագիր չունեցողին

Օգոստոսի 6-ից կիրառվող փոփոխությունների պատճառների մասին Sputnik Արմենիային է պատմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Օրենսդրական փոփոխությունները կատարվել են` հաշվի առնելով մարդկանց որոշակի խմբերի շահերը, որոնք կրոնական համոզմունքներից ելնելով` մի քանի տարի շարունակ հրաժարվում էին նույնականացման քարտերից և կենսաչափական անձնագրերից», — ասաց Բիչախչյանը:

Այլ կերպ ասած՝ չէին ցանկանում չիպի վրա պահվող տվյալներով անձնագիր ստանալ, ինչի պատճառով նրանք զրկված էին իրենց իրավունքների իրացումից։

Այդ պատճառով մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով կենսաչափական անձնագրերի մասին օրենքի այն դրույթը, որով սահմանվում է անձնագիր ստանալու պարտադիր պայմանը։

«2015 թվականի դեկտեմբերին Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել պետական մարմիններից պահանջել ապահովել մարդկանց իրավունքները, այդ թվում` քաղաքացիների այդ շերտի իրավունքները: Ազգային ժողովն իր հերթին փոփոխություններ է կատարել օրենքում, որոնք էլ ուժի մեջ են մտել օգոստոսի 6-ից», — ասաց Բիչախչյանը:

Այսուհետև քաղաքացիները կկարողանան նաև հին նմուշի անձնագրեր ստանալ: Նույնականացման քարտերն ու կենսաչափական անձնագրերը կտրամադրվեն քաղաքացու ցանկությամբ:

Паспорт гражданина Республики - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ամուսնալուծված ծնողների երեխայի անձնագիր ստանալու կարգը

Բիչախչյանը հիշեցրեց, որ անձնագրի բացակայությունը վարչական պատասխանատվություն չի ենթադրում, և քաղաքացին կարող է անձնագիր ստանալու համար դիմել ցանկացած տարիքում:

Նա չնշեց, թե կրոնական որ փոքրամասնություններն են պատճառ դարձել, որ օրենքում փոփոխություններ կատարվեն։

Փորձեցինք ինքներս պարզել, դիմեցինք Եհովայի վկաներից մեկին, և նա ասաց, որ իրենք մատնահետքեր հանձնելու հետ կապված խնդիրներ չունեն:

«Ես ինքս կենսաչափական անձնագիր ունեմ», — ասաց «վկան»:

Այս իրավիճակում դժգոհ են մնացել այն մարդիկ, որոնք արդեն հասցրել են կենսաչափական անձնագրեր հանել:

«Ինչու՞ ես պետք է այդքան գումար վճարեի նույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր ստանալու համար, եթե կարող էի պարզապես փոխել անձնագիրս: Մեզ վրա գումար են աշխատել, իսկ հիմա ասում են, որ դա պարտադիր չէ», — ասաց Արթուրը, որն իր անձնագիրը փոխել է 2015 թվականի վերջին:

Նրա խոսքով` այս ամենի մասին պետք էր նախօրոք մտածել, այլ ոչ թե անելուց հետո։ Արթուրը համոզված է, որ կենսաչափական անձնագիր ստանալու համար ծախսած գումարը ոչ մի կերպ չի արդարացվում, և անձնագիրն իրեն որևէ արտոնություն չի տալիս. պարզապես հերթական անիմաստ ծախսն էր: Իսկ շատերը չշտապեցին փոխել անձնագրերը, ու հիմա արդեն կարելի է ասել, որ նրանք շահած դուրս եկան այս ամենից:

Լրահոս
0