00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գուրգեն Արսենյան
«Չինգիզ խանի մուտքն էլ Հայաստան պիտի արգելվի». Գուրգեն Արսենյան
17:11
2 ր
Բաբկեն Պիպոյան
Առաջարկվող սակագների բազմազանությունը մոլորեցնում է հասարակությանը․ Բաբկեն Պիպոյան
17:13
7 ր
Բաբկեն Պիպոյան
Սպանդանոցի խնդիրները շոուով չեն լուծվի. Բաբկեն Պիպոյան
17:20
2 ր
Մենուա Սողոմոնյան
Ադրբեջանական սպառնալիքների պատճառով հայկական ֆիլմերը հետ են կանչվել կինոփառատոններից
17:23
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական մշակույթն ուղևորվում է Հայաստան

© Sputnik / Асатур Есаянц Флаги Армении и России
Флаги Армении и России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ–ռուսական մշակութային համագործակցության շրջանակում օգոստոսի 18–ից սեպտեմբերի 20–ը Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի մշակույթի օրերը։ Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված տեսակապի ընթացքում ռուսական կողմի ներկայացուցիչները խոսեցին միջոցառման մանրամասների մասին։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունի քաղաքակրթական ձգողականություն, իսկ հայկական ու ռուսական մշակույթը պատմականորեն շաղկապված են։ Այս համոզմունքն ունի Միջազգային մշակութային համագործակցության գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։ Հայաստանում ռուսական օրերի առիթով մեր երկիր ժամանող իր գործընկերներին Շվիդկոյը փոխանցեց, որ նախանձում է, քանի որ հայաստանյան առաջին տպավորությունը պարզապես անմոռանալի է։

«Սովետմիության փլուզումից հետո անգամ` 25 տարի անց, Հայաստանի և Ռուսաստանի կապն ամուր է մնացել։ Հայ-ռուսական հարաբերություններն անսասան են պետական բարձր մակարդակով։ Ռուսական մշակույթի օրերը, որոնք պետք է անցնեն մեծ թափով, ավելի կխորացնեն երկկողմ հարաբերությունները»,-ասաց Շվիդկոյը։

© Sputnik / Asatur YesayantsՄիխայիլ Շվիդկոյ
Михаил Швыдкой - Sputnik Արմենիա
Միխայիլ Շվիդկոյ

ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Ալլա Մանիլովան էլ ընդգծեց, որ մշակույթի օրերը Հայաստանում ներկայացնելու են ամբողջ Ռուսաստանը, քանի որ ներկա են լինելու մշակույթի բոլոր ոլորտների ականավոր ներկայացուցիչներ։ Նա նշեց, որ Ռուսաստանի մշակույթի օրերը, որոնք անցկացվում են աշխարհի մի շարք երկրներում` Մակեդոնիայում, Սլովակիայում, Ուզբեկստանում, Աբխազիայում և Իսպանիայում, մասշտաբային են և հատուկ ձևաչափով։ Ռուսական մշակույթի օրերը ներկայացվում են 2008 թվականից տարբեր աշխարհամասերում։ Այս անգամ հերթը Հայաստանինն է։

«Դե ֆակտո մենք սկսել ենք ապրիլին։ ՀՀ մշակույթի նախարարը առաջարկեց մեկնարկն այդ պահից էլ ընդունել, որովհետև մեր հայ գործընկերները ցանկացել էին, որ մենք բերենք «Աննա Կարենինան», արդյունքն անհավատալի էր»,-ասաց նա։

Хор Спегани - Sputnik Արմենիա
«Սպեղանի». Հայկական շարականները հիացրել են ուղղափառներին

Այնուհետև ՌԴ մշակույթի նախարարի տեղակալը ներկայացրեց միջոցառումների անցկացման օրակարգը։ Ծրագրի շրջանակում ելույթներով հանդես կգան Մարիինյան թատրոնի մենակատարները, Սանկտ Պետերբուրգի հոգևորականների և «Օտրադա» մանկական երգչախմբերը, կգործեն լուսանկարչական և մանկական նկարների ցուցահանդեսներ:

«Ծրագրի պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին։ Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայանան Մարիինյան թատրոնի մենակատարները` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ։ Իսկ օգոստոսի 20-ին Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրում կմատուցվի հանդիսավոր պատարագ։ Այդպիսով, մենք հարգում ենք այնտեղ հանգչող ռուս զինվորների հիշատակը»,-ասաց Մանիլովան։

Մատուցվող պատարագին ներկա կլինեն Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Ընտանիքը Եվրասիայի ժողովուրդների կյանքում. 20-րդ դար» ֆոտոցուցահանդեսը։

Սեպտեմբերի 4-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կընթանան վարպետության դասեր։

Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրերը կամփոփվեն կինոդիտումներով։ Սեպտեմբերի 14-ից 18-ը Հայաստանի 3 քաղաքներում` Երևանում, Գյումրիում և Աբովյանում, վերջին տարիների ռուսական լավագույն խաղարկային ֆիլմերը։

Ասուլիսի բանախոսները վերջում հատուկ ընդգծեցին, որ մշակութային փոխգործակցությունից բացի, զարգանում է նաև զբոսաշրջությունը։ Հատկապես վերջին 5 տարիների ընթացքում ռուս զբոսաշրջիկներն ավելի հաճախ են ուղևորվում Հայաստան։ Դա ևս շեշտում է հայ-ռուսական բարեկամությունը։

Լրահոս
0