00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սպեղանի». Հայկական շարականները հիացրել են ուղղափառներին

© Организаторы фестиваля «Просветитель»Хор "Спегани"
Хор Спегани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական երգչախմբային երգեցողությունը գրավում է իր անսովոր հնչողությամբ և գրաբարի բարեհնչյունությամբ։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Կարելիայում գտնվող Վալաամի մենաստանում ընթացող 2-րդ միջազգային փառատոնի հյուրերը կարողացան հայկական եկեղեցական երգեր ունկնդրել «Սպեղանի» կանանց երգչախմբի կատարմամբ։

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սարինա Ավթանդիլյանը Sputnik Արմենիային պատմեց փառատոնից ստացած տպավորությունների մասին։

Հուլիսի 27-ին և 28-ին Վալաամի վանքի տարածքում տեղի ունեցավ «Լուսավորիչ» ուղղափառ երգի 2-րդ միջազգային փառատոնը։ Վալաամի փառատոնն անցկացվում է Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլի օրհնությամբ և ծառայում է Ռուսաստանի մշակութային ու պատմական ժառանգության պահպանման գործին, ուղղափառ երգեցողության ավանդույթների վերածնմանը։

Ավթանդիլյանի խոսքով` փառատոնային երկու օրվա ընթացքում ամենատարբեր կրոնական ստեղծագործություններ են հնչել։

«Առաջին օրը հնչել են հոգևոր շարականներ` նվիրված Հիսուս Քրիստոսի և Աստվածածնի երկրային կյանքի իրադարձություններին։ Մենք կատարել ենք Տիրամորը փառաբանող ստեղծագործություններ։ Դրանք V, X, XIII դարերի հայկական հոգևոր շարականներ էին», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Նա նշեց, որ այդ ստեղծագործությունները հնչել են գրաբարով։ Փառատոնի երկրորդ օրը երգչախմբերը պետք է հոգևոր երգեր կատարին մայրենի լեզվով։

«Մենք կարող էինք ցանկացած ստեղծագործություն ընտրել։ Մեր երգչախումբը կատարեց «Իմ գետակ» ռուսական ժողովրդական երգը` ժամանակակից ռուս կոմպոզիտոր Սերգեյ Յակիմովի մշակմամբ, ինչպես նաև` Կոմիտաս», — ասաց Ավթանդիլյանը` չթաքցնելով Վալաամի փառատոնի մասնակիցների նկատմամբ հիացմունքը։

«Սպեղանի» երգչախմբի ելույթից հետո գեղարվեստական ղեկավարին մոտեցել են դիրիժորներ, մամուլի ներկայացուցիչներ, փառատոնի հյուրեր, ինչպես նաև վանք ժամանած ուխտավորները։

«Իհարկե, հայկական երգչախմբային արվեստը բավական հետաքրքրիր է և բազմազան։ Այն արժանի տեղ է զբաղեցնում համաշխարհային երգչախմբային արվեստում։ Չնայած լեզվական արգելքին` հայկական հոգևոր երաժշտությունը դիպչում է հոգու լարերին։ Հատկապես Կոմիտասի ստեղծագործություններն անջնջելի տպավորություն թողեցին ունկնդիրների վրա»,- ասաց Ավթանդիլյանը։

Նրա խոսքով` փառատոնի փակման ժամանակ Questa Musica (Ռուսաստան) երգչախմբի կատարմամբ հնչել է Ալֆրեդ Շնիտկեի երգչախմբային կոնցերտը` X դարի հայ հոգևորական, աստվածաբան, փիլիսոփա, բանաստեղծ, Տիեզերական եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացու բանաստեղծությունների հիման վրա։

«Հայտնի դերասան Վենիամին Սմեխովը հատվածներ կարդաց «Մատյան ողբերգությունից» ռուսերեն թարգմանությամբ։ Հիանալի էր»,- ասաց նա։

Երգչախմբի գեղարվեստական ղեկավարին մտահոգում է այն հարցը, թե ինչու հոգևոր երաժշտության փառատոներ չեն անցկացվում Հայաստանում` աշխարհում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկրում (301թ.)։

Հիանալի կլիներ, եթե նման փառատոն անցկացվեր Էջմիածնում, սակայն առանց մշակույթի նախարարության անհնար է իրագործել այդ գաղափարը, կարծում է մեր զրուցակիցը։

«Ես շատ կցանկանայի, որ Թբիլիսու Սուրբ երրորդության տաճարի երգչախումբը ժամաներ Հայաստան։ Տղամարդկանց այդ երգչախումբը եզակի հնչողություն ունի, չխոսենք մեծագույն պրոֆեսիոնալիզմի մասին»,- ասաց Ավթանդիլյանը։ Վատ չէր լինի, եթե հայ հանդիսատեսն էլ լսեր այդ երգչախմբի կատարումները։ Բացառված չէ, որ «Սպեղանին» մեկնի Գյումրի։

Լրահոս
0