ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Կինոյի և թատրոնի հայտնի ռուս դերասան Սերգեյ Գարմաշը կմարմնավորի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն մուլտիմեդիոն ներկայացման մեջ, երեքշաբթի հայտնել է կենտրոնի մամուլի ծառայությունը` հղում անելով նախագծի համակարգող Յաշա Յավորսկայային:
«Նախագիծը նվիրված է ռուսական գեղանկարչության դասական Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին, ներկայացումը հանդիսատեսին բառացիորեն կտանի մաեստրոյի կյանքի ոլորաններով: Այվազովսկուն կմարմնավորի Սերգեյ Գարմաշը, ով առաջին դեմքով կպատմի այն տղայի պատմությունը, ով պետք է դառնա աշխարհահռչակ նկարիչ»,- պատմեց Յավորսկայան:
Սցենարի հիմքում Այվազովսկու կենսագրական փաստերն են, փաստաթղթերը, նամակները և հուշերը: Զուգահեռաբար ներկայացման մեջ ներկայացված են նկարչի կյանքի օրոք տեղի ունեցած առանցքային պատմական իրադարձությունները:
Հաջորդ տարի Ռուսաստանում նշվում է մեծ ծովանկարիչ Այվազովսկու 200-ամյակը, նա ստեղծել է վեց հազարից ավելի կտավ: Ամենահայտնիներից են «Իններորդ ալիք», «Ծիածան», «Սև ծով» և այլ ստեղծագործություններ: Նկարչի ծննդյան օրվա կապակցությամբ Տրետյակովյան պատկերասրահում հուլիսի վերջին բացվեց նրա կտավների ցուցահանդեսը, որը այցելուների թվով գերազանցեց Վալենտին Սերովի ցուցահանդեսը: