ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի-Sputnik. Առաջին ռաունդում մենամարտն անցավ հավասար պայքարում:
Շատ դժվար էր բռնցքամարտիկներից որևիցէ մեկին առավելություն տալ, բայց մրցավարները 10:9 հաշվով հաղթանակը առաջին ռաունդում շնորհեցին չինացի բռնցքամարտիկին:
Յինգուանն էլ պակաս չէր մնում, ու մրցավարները երկու ռաունդներից հետո նորից առավելություն տվեցին Նարեկի մրցակցին:
Վերջին ռանդում Յինգուանի գործողություններում որոշակի հոգնածություն նկատվեց:
Համենայնդեպս, Աբգարյանն ավելի թարմ տեսք ուներ ու անընդհատ շարժվում էր առաջ:
Երրորդ ռաունդի միջնամասում մարտն ընդհատվեց, ու Յինգուանին բժշկական օգնություն ցուցբերվեց բավականին երկար ժամանակ:
Այդ պահը օգնեց չինացուն մի փոքր հանգստանալ, որովհետև մնացած ժամանակահատվածում Աբգարյանից անընդհատ խուսափում էր մրցակիցը:
Մենամարտի վերջն ազդարարող ազդանշանը պարզապես կանգնեցրեց Նարեկ Աբգարյանի առաջընթացը, բայց մրցավարները երրորդ ռաունդում էլ հաղթանակը շնորհեցին չինացի բռնցքամարտիկին:
Այդպիսով, բռնցքամարտի մրցաշարը հայ օլիմպիականների համար ավարտվեց:
Արթուր Հովհաննիսյանին, Նարեկ Աբգարյանին, Արամ Ավագյանին, Հովհաննես Բաչկովին ու Վլադիմիր Մարգարյանին չհաջողվեց մոտենալ օլիմպիական մեդալներին: