ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն: Նախագահը կսատարի Ռիո դե Ժանեյրոյում 31-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի օլիմպիականներին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի մայրաքաղաք Բրազիլիայում ՀՀ դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը: Նախատեսված են նաև ՀՀ նախագահի պաշտոնական հանդիպումներ Բրազիլիայի Հանրապետության ղեկավարության հետ: