00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ԶԼՄ–ները «ոչ» են ասում բռնություններին

© Sputnik / Asatur YesayantsАкция журналистов в поддержку свободы слова
Акция журналистов в поддержку свободы слова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մի շարք լրատվամիջոցների պատրաստած հայտարարության մեջ նշվում է, որ իշխանությունները պարբերաբար բռնություն են կիրառում ԶԼՄ–ների ներկայացուցիչների նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Հայկական լրատվամիջոցների մի խումբ ղեկավարների նախաձեռնած «Հանուն խոսքի ազատության» բողոքի ակցիան անցկացվեց Ազատության հրապարակում։

Երևանի կենտրոնում հավաքված լրագրողները հայտարարություն ստորագրեցին, որում նշվում էր. «Թեև գործող իշխանությունը առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ կարևորում է մամուլի, խոսքի ազատության դերը, սակայն փաստացի արվում է ամեն ինչ՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, դժվարացնելու և տարաբնույթ ճնշումներ բանեցնելու համար»:

Նշվում է նաև, որ հունիսի 23-ին «Էլեկտրիկ Երևան» բողոքի ակցիաների ժամանակ լրագրողները թիրախավորված ծեծի ենթարկվեցին ու մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Իսկ այս տարվա հուլիսյան իրադարձություններից հետո թեև ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից հայտարարվեց, որ 2 ոստիկանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, այնուամենայնիվ չկա որևէ երաշխիք, որ բոլոր մեղավորներն իրենց գործողություններին համարժեք պատժի են արժանանալու:

Ակցիայի կազմակերպիչների կարծիքով`բոլոր այն մարդիկ՝ անկախ իրենց կարգավիճակից, ովքեր համարձակվել են հուլիսի 29-ին նպատակաուղղված ձեռք բարձրացնել լրագրողների վրա, մասնագիտական գործիքներ կոտրել, բռնություն գործադրել, պետք է առավելագույնը 2 ամսվա ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածով նախատեսված (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով քրեական պատասխանատվության ենթարկվեն։

начальник управления информации и по связям с общественностью полиции Армении Ашот Агаронян - Sputnik Արմենիա
Ահարոնյան. Լրագրողի հանդեպ բռնություն գործադրած ոստիկանի չեմ տեսել

ԶԼՄ-ների ներկայացուցիչների երկրորդ պահանջն այն է, որ լրագրողների նկատմամբ պետական մակարդակով իրականացվող բացասական քարոզչությունը դադարեցվի։

«Մենք գործում ենք ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված՝ քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքն ապահովելու համար և հույս ունենք, որ հասարակությունն անտարբեր չի մնա իրավիճակի նկատմամբ»,- նշված է հայտարարությունում։

Ազատության հրապարակ էին եկել նաև պատգամավորներն ու հասարակական գործիչները։ Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարծիքով` պետք է մտածել և նախաձեռնել նոր քայլեր, որպեսզի լրագրողների նկատմամբ կրկնվող բռնության դեպքերը դադարեցվեն։

«Ես կաջակցեմ լրագրողներին իմ հնարավորության սահմաններում։ Սակայն պետք է հասկանալ, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը առանձին լուծվող խնդիր չէ։ Հայաստանում պետք է քաղաքական փոփոխություններ լինեն, խոսքի ազատության հարցը քաղաքական հարց է»,- ասաց նա։

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Акция журналистов в поддержку свободы слова - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյան

Այս հարցում մտահոգություն հայտնեց նաև ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանը։

«Անկախ հանգամանքից` ով է այսօր գտնվում իշխանության ղեկին, ով է ներկայացնում քաղաքական ընդդիմությունը, ով ում նկատմամբ ինչպիսի վերաբերմունք ունի, մամուլի ազատությունը և խոսքի ազատությունը այն համակարգաստեղծ ֆունդամենտալ ձեռքբերումներից է, որի ուղղությամբ Հայաստանը լավ, թե վատ, 25 տարվա ընթացքում նկատելի առաջընթաց ունի: 25 տարվա ընթացքում ժողովրդավարացման գործողությունների արդյունքում ամենանշանակալի ձեռքբերումներից մեկը Հայաստանում մամուլի և խոսքի ազատության այն նշաձողն է, որը հեռու է կատարյալ լինելուց, սակայն հենք է ապագա ժողովրդավարացման գործընթացները ամրապնդելու համար»,-ասաց Ֆարմանյանը:

© Sputnik / Asatur YesayantsՍամվել Ֆարմանյան
Самвел Фарманян - Sputnik Արմենիա
Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյան

ԶԼՄ-ների ներկայացուցիչների հայտարարության տակ ստորագրեցին նաև Ոստիկանության «02» հաղորդման աշխատակիցները։ Լրագրողների հետ խոսեց Ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը։

«ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ կիրառված ցանկացած բռնություն դատապարտելի է, առավել ևս, որ տվյալ դեպքում վտանգի է ենթարկվում մարդկանց` տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Ես դատապարտում եմ որպես ոստիկանության ներկայացուցիչ, որպես մամուլի ծառայության ղեկավար»,- ասաց Ահարոնյանը։

Նրա խոսքով` ոստիկանությունն այն շահագրգիռ կողմերից մեկն է, որոնց ձեռնտու չեն նման գործողությունները, քանի որ նրանց պարտականությունների մեջ են մտնում հասարակական կարգի պահպանումը, իրավախախտումների բացահայտումը։

© Sputnik / Asatur YesayantsԱշոտ Ահարոնյան
Ашот Агаронян - Sputnik Արմենիա
Աշոտ Ահարոնյան

Նա նշեց, որ վերջին տարիներին լրագրողների նկատմամբ բռնություններ են կիրառվում մեծ մասամբ ոչ թե հրապարակումների համար, այլ հանրահավաքների, բողոքի ցույցերի ընթացքում աշխատելու ժամանակ։

«Անօրինական հավաքները ցրելու ժամանակ ոստիկանական գործողությունների ժամանակ հնարավոր է վնասվածքներ ստանալ, վնասել տեխնիկան։ Յուրաքանչյուր լրագրող գիտի այդ մասին։ Այլ հարց է` դա հատուկ է արվում, թե ոչ»,- ասաց Ահարոնյանը։

Նա նաև համաձայնեց, որ լինում են դեպքեր, երբ լրագրողների նկատմամբ ուժ է կիրառվում դիտավորյալ կերպով։

Նշենք, որ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողները տուժել էին հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Խորենացու փողոցում և Սարի Թաղում տեղի ունեցած բախման հետևանքով։

Լրագրողի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և այլ եղանակներով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ։

Լրահոս
0