00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մրցակիցները Մերդինյանի մասին. բարդ ծրագիր և կատարողական վարպետություն

© Sputnik / Ani Mejlumyan, Hasmik GrigoryanАрутюн Мердинян
Арутюн Мердинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օգոստոսի 14-ը կարևոր օր է հայ օլիմպիականների համար. օլիմպիական մեդալի է հավակնելու սպորտային մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, մրցագորգ դուրս կգա նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը:

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, որակավորման փուլում ստանալով 15,583 միավոր, չորրորդ տեղով անցավ եզրափակիչ ու պայքարելու է մեդալների համար: Ե՛վ Հարությունը, և; նրա մրցակիցները նախապատրաստվում են վճռորոշ մրցմանը:

Sputnik Armenia-ի թղթակիցը մրցումներից առաջ զրուցեց հայ մարմնամարզիկի ճանաչված երկու մրցակիցների՝ Լուիս Սմիթի և ռուս Դավիթ Բելյավսկու հետ, որոնք նույնպես ունեն բոլոր հնարավորությունները օլիմպիական մեդալ վաստակելու համար: Լուիս Սմիթը որակավորման մրցումներում զբաղեցրել է առաջին տեղը՝ 15,800 արդյունքով, իսկ Բելյավսկին եզրափակել է լավագույն ութնյակը՝ 15,300 արդյունքով:

Որակավորման մրցումների ժամանակ բրիտանացի մարմնամարզիկը հետևել է Մերդինյանի ելույթին.

«Հետևել եմ Հարությունին, կարծում եմ` բոլոր նրանք, ովքեր կարողացան հայտնվել եզրափակչում, արդեն ունեն մեծ հնարավորություններ։ Եզրափակիչ փուլում չկան պատահական մարզիկներ, այստեղ բոլոր նրանք են, ովքեր արդեն իսկ ձեռք են բերել առավելություն մյուսների նկատմամբ։ Մերդինյանին ցանկանում եմ հաջողություն եզրափակչում»:

Դավիթ Բելյավսկին էլ, թեև չի տեսել Մերդինյանի ելույթը, համոզված է, որ հայ մարմնամարզիկն ի զորու է հասնել բարձր արդյունքի.

«Անկեղծ ասած` Ռիոյում նրա ելույթը չեմ հետևել, սակայն Եվրոպայի առաջնությունում արտակարգ բարդություն (բազա) ցուցադրեց։ Կարծում եմ, որ նա ունի Ռիոյում մեդալ նվաճելու հնարավորություն»:

Артур Давтян - Sputnik Արմենիա
Հարություն Մերդինյանը կպայքարի մեդալների համար, Արթուր Դավթյանը դուրս մնաց պայքարից

Երկու մրցակիցներն էլ նշեցին հայ մարմնամարզիկի բարդ ծրագիրը և կատարողական բարձր վարպետությունը։ Ե՛վ բրիտանացի, և՛ ռուս մեծ մարզիկները հարգանքով խոսեցին Մերդինյանի մասին:

Հավելենք, որ Եվրոպայի 2016 թվականի առաջնության որակավորման փուլում Մերդինյանը երկրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ` զիջելով հենց Լուիս Սմիթին: Բայց հին աշխարհամասի չեմպիոնի կոչումը նվաճեց` հաղթելով եզրափակչում: Օլիմպիական խաղերում որակավորման փուլի արդյունքները չեն հաշվում. որ մարմնամարզիկը բարձր գնահատական ստանա, նա էլ կհաղթի: Իսկ Հարություն Մերդինյանն իր բարդ ծրագիրը լավ կատարելու դեպքում միանշանակ կարող է մեդալ բերել Հայաստանի օլիմպիական թիմին:

Լրահոս
0