ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 10-ին Իրաքի տարածքից հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, հայտնել է Հիդրոմետ ծառայության օդերևութաբանութան կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում։
Նրա խոսքով` արդյունքում երկրի ողջ տարածքում կհաստատվի բարձր ջերմային ֆոն:
«Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում: Օգոստոսի 10-ին նշված վայրերում սպասվում է +37…+38, օգոստոսի 11-13-ին +39…+40»,- նշել է Սուրենյանը:
Սուրենյանը հայտնել է, որ առաջիկա 5 օրերին բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ, ինչի արդյունքում նախալեռնային և հովտային գոտիներում կհաստատվի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: