00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊՊԾ գնդի գրավման գործում ներգրավված է 44 անձ, տուժող է ճանաչվել 19 անձ

© Sputnik / Asatur YesayantsЧлены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване. Павлик Манукян
Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване. Павлик Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ոստիականության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործում ներգրավված է 44 անձ, որից 42-ը կալանավորված են: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի քննչական ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործը ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջնորդությամբ 2016 թվականի օգոստոսի 2-ին հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Նախաքննությունն իրականացվում է 48 քննիչներից բաղկացած քննչական խմբի կողմից: Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 44 անձ, ևս 2-ը ունեն կասկածյալի կարգավիճակ: 42 անձ կալանավորված է, 3 անձ գտնվում է հիվանդանոցում: Մյուսների նկատմամբ ընտրված են անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներ: Բոլոր մեղադրյալներին տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ (պատանդ վերցնելը), 219-րդ (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածներով: Տուժող է ճանաչվել 19 անձ, որից 10-ը՝ որպես պատանդ վերցնելու կամ պահելու մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ նշված քրեական գործով առկա և ստացվելիք ապացույցների հիման վրա բոլոր մեղադրյալների գործողություններն անհատականացվելու են, նրանց վերագրվող արարքներին իրավական գնահատական տալուց հաշվի են առնվելու ենթադրյալ հանցագործությանը նրանց հավանական մասնակցության բնույթը և աստիճանը, յուրաքանչյուրի կատարած գործողությունների հանրային վտանգավորության աստիճանը և պատճառած հետևանքների ծանրությունը:

Герой карабахской войны, депутат Виталий Баласанян - Sputnik Արմենիա
«Սասնա ծռերի» և Վիտալի Բալասանյանի բանակցությունների ձայնագրությունը

ՀՔԾ-ն հիշեցնում է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի և պայմանների առկայության դեպքում հանցագործությունից կամովին հրաժարված անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրանց փաստացի կատարած արարքներն այլ հանցակազմ չեն պարունակում:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է նաև, որ մեղադրյալների նկատմամբ ընտրված կալանավորումը բացառապես նպատակ է հետապնդում քննության վաղ փուլերում կանխել նրանց հնարավոր ոչ պատշաճ վարքագիծը և ապահովել քրեական վարույթի բնականոն ընթացքը, ուստի սույն քրեական գործի քննությամբ հետաքրքրված հանրությանը համոզիչ կերպով հորդորում ենք՝ այդ խափանման միջոցի կիրառումը չգնահատել կամ չմեկնաբանել որպես պատժիչ միջոցառում:

Նախաքննության ընթացքի և միջանկյալ արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Լրահոս
0