ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի- Sputnik. Օգոստոսի 4-ին, ժամը 18:38-ից, վերսկսվել է Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր հուլիսի 10-ից «Ղազախ- Սագուրամո» մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով: Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը
Հայաստանի Հանրապետության սպառողների անխափան գազամատակարարումն այս ընթացքում իրականացվել է Աբովյանի ստորգետնյա գազապահեստարան կայանի հաշվին:
Հուլիսի 11-ին Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ 2016 թվականի հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 10-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին ՝ Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական, գծային փականների փոխարինման, ինչպես նաև սողանքի շրջանում գազատարի նոր կառուցված հատվածի ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով: