ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Թերթը ներկայացնում է պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի այս տարվա առաջին կիսամյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մանրածախ առևտրի ծավալները նվազել են 4,3 տոկոսով: Մանրածախ առևտրի ծավալների նվազումն արձանագրվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ:
«2015 թվականի առաջին կիսամյակում էլ 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազումը 6,7 տոկոս էր: Փաստորեն երկու տարվա ընթացքում մանրածախ առևտրի ծավալները նվազել են ավելի քան 10 տոկոսով: Սա ՀՀ բնակչության աղքատացման ուղղակի ապացույցն է: Ընդ որում, առևտրի ծավալների նվազումը արձանագրվում է այդ նույն ժամանակահատվածում գրանցված տնտեսական աճի պայմաններում»,- գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։