00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաստաբաններ. պետական բոլոր ատյանները խախտում են անմեղության կանխավարկածը

Բաժանորդագրվել
Հուլիսի 17-ից սկսած պաշտպանական մարմինների կատարած բոլոր հայտարարությունները՝ կապված ՊՊԾ գնդի գրավման հետ, հնչում էին իբրև դատավճիռ և խախտում անմեղության կանխավարկածը: Sputnik Արմենիային նման կարծիք են հայտնել գործում ներգրավված փաստաբանները:

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. ՊՊԾ գնդի գրավման առաջին իսկ օրը փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն ի լուր աշխարհի հայտարարեց, թե մարդասպանների հետ այլ կերպ չեն վարվում. հիշեցնում է փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ հավելելով, որ անմեղության կանխավարկածն այս ընթացքում համատարած խախտել են պատկան կառույցներն ու նրանց ներկայացուցիչները:

20 членов группировки Сасна Црер сдались полиции - Sputnik Արմենիա
Հրաժեշտ զենքին. Թե ինչպես են «Սասնա ծռերը» հանձնվում

«Պաշտոնատար անձինք, որոնք հանդես են գալիս ՀՀ-ի անունից, չարաշահելով իրենց լիազորությունները, կատարեցին այնպիսի հայտարարություններ՝ ուղղված «Սասնա ծռեր» խմբի անդամներին, որոնցով բացահայտորեն խախտեցին անմեղության կանխավարկածը:
Այսինքն՝ տրվեց որակում, գնահատական, նույնիսկ փոխոստիկանապետի այդ արտահայտությունը հիմք էր, որպեսզի նրա նկատմամբ առնվազն ծառայողական քննություն սկսվեր: Բայց մինչև օրս որևէ տեղեկություն չկա՝ ինչ նկատի ուներ Հունան Պողոսյանը, երբ ասում էր, թե մարդասպանների հետ այլ կերպ չեն վարվում»,- ասաց Պապիկյանը:

Փաստաբան Ինեսա Պետրոսյանն էլ նշեց, որ միայն «ահաբեկիչներ» տերմինն օգտագործելը ԱԱԾ-ի երեկ տարածած հաղորդագրության մեջ, արդեն իսկ մեծ սխալ էր:

«Անմեղության կանխավարկածի խախտում էր, այդ տղաները ահաբեկիչներ չեն եղել: Այստեղ մենք գործ ունենք ապստամբների և ոչ թե ահաբեկիչների հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ ապստամբությունը մարդու իրավունքն է և ոչ թե քրեական հանցագործություն:

Պետական մարմինների կողմից անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ իր գործընկերների տեսակետը կիսում է նաև ՊՊԾ գնդի գրավման գործում չներգրավված փաստաբան Նորիկ Նորիկյանը:

Sputnik Արմենիայի հետ զրույցում նա հիշեցրեց, որ անմեղության կանխավարկածի ինստիտուտը ամրագրված է ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածով:

«Անմեղության կանխավարկածը պետք է հարգել բոլոր դեպքերում՝ անկախ նրանից, թե վերջնական դատական ակտով դատարանն ինչպիսի ակտ կկայացնի այդ մարդկանց նկատմամբ, քանի դեռ մենք չունենք ուժի մեջ մտած դատական ակտ, որևէ մեկը՝ լինի ԱԱԾ, լինի ոստիկանություն, թե բարձրագույն իշխանություն, իրավունք չունի կոնկրետ որակում տալու այդ անձանց գործողություններին»,- ասաց Նորիկ Նորիկյանը:

Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване - Sputnik Արմենիա
«Սասնա ծռերի» անդամները ռազմագերիներ չեն միջազգային իրավունքի տեսակետից

Նա չբացառեց, որ առերևույթ կարող են լինել քրեական օրենսգրքով նախատեսված գործողություններ, որոնց հիման վրա հարուցվում են քրեական գործեր, բայց մինչև դատական վերջնական ակտով դրանք չապացուցվեն, որևէ մեկն իրավունք չունի խախտել անմեղության կանխավարկածը:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» որոշ անդամների հրապարակված հեռախոսազրույցներին ու տեսաձայնագրություններին, այդ դեպքերում էլ, փաստաբանների համոզմամբ, խախտվել է արդեն նախաքննական գաղտնիքի սկզբունքը:

 

 

Լրահոս
0