00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժիրայր Սեֆիլյանի նամակը. նա պահանջներ է ներկայացնոււմ իշխանությանը

© Sputnik / Asatur YesayantsМитинг оппозиционного фронта «Новая Армения» проходит в Ереване. Жирайр Сефилян
Митинг оппозиционного фронта «Новая Армения» проходит в Ереване. Жирайр Сефилян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հիմնադիր խորհրդարանը» տարածել է արդեն շուրջ մեկ ամիս անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի նամակը։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Ստորև ներկայացնում ենք այսօր՝ հուլիսի 31-ին, «Վարդաշեն» ՔԿՀ-ից ուղարկված նամակի տեքստն ամբողջությամբ.

«Քանի որ ինձ առ այսօր հնարավորություն չի տրվում Սասնա Ծռերի հետ անմիջական հանդիպման ընթացքում ճշտել նրանց առաջադրած պահանջների շուրջ նրանց դիրքորոշումը, և ես արդեն իսկ տեղեկացված եմ, որ իշխանությունը որևէ ողջամիտ քայլ չի կատարում արյունահեղությունից խուսափելու համար, իսկ ժողովուրդն իսկապես պետք է տեղյակ լինի բանակցային այն բովանդակությունից, որ ես առաջարկում եմ որպես ոսկե միջին, ապա ես հնարավորինս հակիրճ բնութագրեմ, թե որ հարցերն են, որոնց շուրջ, իմ պատկերացմամբ, ես ի վիճակի կլինեմ Սասնա Ծռեր խմբի տղաներին համոզել զենքը վայր դնել:

Серж Танкян - Sputnik Արմենիա
Սերժ Թանկյանն արյունահեղությունը դադարեցնելու կոչ է անում

Սրա համար ինձ հարկավոր է նրանց ուղղակիորեն հանդիպել, իսկ եթե իշխանություններն ունեն որևէ մտավախություն, որ ես դուրս չեմ գա գնդի տարածքից և ինքս զենք կվերցնեմ, ապա ես պատրաստ եմ ընդունել նրանց կողմից առաջադրվելիք ցանկացած երաշխիքի պահանջ: Ես այս լարված իրավիճակում պատրաստ եմ և բազմիցս հայտնել եմ այն մասին, որ խնդրի խաղաղ և անարյուն կարգավորման համար պատրաստ եմ ձեռնարկել ամեն հնարավորը:

• Ներքևում նշված պահանջների բավարարման կամ դրանց բավարարմանն ուղղված քայլերի նպատակով անհրաժեշտ է լինելու ժողովրդի վստահության կառավարություն, որի կազմմանը պետք է օր առաջ ձեռնամուխ լինել: Այն զբաղվելու է հիմնականում այս քայլերի անխոչընդոտ իրականացման ուղղությամբ:

Արցախ

— Այս գերխնդրում հիմնական գիծն այն է, որ պետական ամբողջ գործունեության նպատակն է Արցախն իր մինչ 2016թ.-ի ապրիլի 1-ն ունեցած սահմաններով Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս հայտարարելը և դրա միջազգային իրավական ամրագրումներին հասնելը: Սա այն ընդունելի շեմն է, որը չի կարելի նվազեցնել:

— Հայ-ադրբեջանական հակամարտության լուծման տեսլականի իրագործման ուղղությամբ ռազմավարական և մարտավարական քայլերի մանրամասները ես ներկայացնելու եմ ըստ անհրաժեշտության:

Ռուբեն Գրիգորյանն ու Գևորգ Մելքոնյանը - Sputnik Արմենիա
«Սասնա ծռերի» անդամներից երկուսը հանձնվել են

Պաշտպանության և անվտանգության ոլորտներ

Բանակ

— Արմատապես փոփոխվի մարտական հերթապահության մարտավարությունը, որի հիմնական նպատակն է ավելի քիչ մարդկային ուժերով Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությունը:

— Բացառել զորակոչիկների կողմից ուղղակի մարտական հերթապահության կրելը: Այդ ծառայությունը պետք է իրականացվի բացառապես կամավորության հիմունքներով պայմանագրային զինծառայողների կողմից: Զավակներ չունեցող պայմանագրային զինծառայողներին պետք է արգելվի մարտական հերթապահության կրելը:

Ոստիկանություն

— Ոստիկանության հրամանատարական ամբողջ կազմի փոփոխություն: Ոստիկանապետն ու իր բոլոր տեղակալները պետք հեռացվեն իրավապահ համակարգից անվերադարձ և իրենց գործողությունների համար պետք է կանգնեն քրեական արդարադատության առաջ: Ոստիկանության նոր պետը պետք է լինի ոստիկանության համակարգից դուրս անձնավորություն:

— Ոստիկանության կազմը պետք է էականորեն փոփոխվի՝ ժողովրդի դեմ վարձկանների զորամասեր պահելու փոխարեն, այդ զորամասերի անձնակազմին պետք է անհապաղ հնարավորություն տրվի ավելի բարձր աշխատավարձով պայմանագրային զինծառայության անցնել՝ հայրենիքին արտաքին վտանգից պաշտպանելու նպատակով, բանակում պայմանագրային զինծառայողի կարգավիճակում՝ իրենց կոչումների պահպանմամբ:

— Ոստիկանության նոր պետը և նրա տեղակալները պետք է որևէ առնչություն չունենան վերջին դեպքերի և մարտի 1-ի գործողություններին, որպես ուղերձ մնացած բոլորին, որ ժողովրդի արյան վրա ձեռք տաքացնել չի լինելու այլևս Հայաստանում և յուրաքանչյուրը պետք է պատժվի:
Պաշտպանության և ինքնիշխանության ոլորտ

— պետք է անմիջապես սկսել բանակցություններ ՌԴ սահմանապահ զորամիավորման կողմից Հայաստանի սահմանների հսկողությունը դադարեցնելու ուղղությամբ՝ ՌԴ զինված ուժերի մնացյալ զորախմբի հարցը թողնելով ապագայում լուծման: Հայաստանի արտաքին սահմանները պետք է հսկվեն միայն Հայաստանի զինված ուժերի և հատուկ ծառայությունների կողմից:

Ситуация на улице Хоренаци, у территории захваченного здания полка ППС - Sputnik Արմենիա
Ոստիկանություն. կրակոցն արձակվել է ՊՊԾ գնդի տարածքից

— ՌԴ սահմանապահները պետք է Հայաստանին փոխանցեն Հայաստանի սահմանների հսկողության համար իրենց տրամադրված ողջ ռեսուրսը, ներառյալ նաև հետախուզական և հակահետախուզական ցանցերը, որքանով որ դա հնարավոր կլինի:

• Հայաստանում բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում: Մասնավորապես՝

• Հայկ Կյուրեղյան, Շանթ Հարությունյան և մյուսներ, Վոլոդյա Ավետիսյան, Գևորգ Սաֆարյան: Այս ցանկը սպառիչ չէ: Այս պահին բոլորի անունները չեմ մտաբերի:

• Վերջին օրերի իրադարձությունների կապակցությամբ (Սասնա Ծռեր խմբին ի պաշտպանություն կազմակերպված հավաքների առնչությամբ) ձերբակալված բոլոր անձանց նկատմամբ խափանման միջոցները պետք է փոխվեն և նրանց համար ապահովվի արդարության բոլոր պահանջների բավարարմամբ դատաքննություն:

• Պետք է դադարեցվեն բոլոր հալածանքները և հետապնդումները, որոնք կապված են վերջին իրադարձությունների հետ:

• Բացի քաղբանտարկյալների հարցից, Հայաստանում արդար դատաքննության իրավունքի համատարած խախտումների պայմաններում պետությունը պետք է լրջորեն քննարկի և դիմի աննախադեպ և ընդարձակ համաներման՝ հաշվի առնելով Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումները: Ցմահ բանտարկյալների համար պատժից պայմանական-վաղաժամկետ ազատումը պետք է իրական հնարավորություն լինի՝ օրենքով նախատեսված չափանիշներին բավարարելու դեպքում:

• Իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին

— ընտրական օրենսդրության բարեփոխում, մասնավորապես, գլխավորապես և առաջին հերթին ընտրողների կողմից ստորագրված ցուցակների բացարձակ հասանելիություն ժողովրդին և յուրաքանչյուրին: Այս ցուցակները ցանկացած իշխանության օրինակարգության վկայականն են, որը 1996թ.-ից ի վեր որևէ իշխանություն Հայաստանում չի ունեցել: Առանց այդ վկայականի որևէ մեկը կամ որևէ խումբ իշխանության հավակնելու իրավունք չունի: Այլապես իր արածը իշխանության յուրացում է, ինչին ականատես ենք արդեն քսան տարի:

Արդարադատության ոլորտ

• Պետական կառավարման, արդարադատության և օրենսդիր համակարգի բոլոր օղակներից պետք անվերադարձ հեռացվեն բոլոր այն անձինք, ովքեր առնչություն են ունեցել ա) մարտի 1-ին ժողովրդի դեմ ուժ կիրառելուն և հետագայում քաղաքական բանտարկություններին: Եթե նրանք այդ արել են որևէ սպառնալիքի կամ հարկադրանքի ներքո, ապա պետք է հրապարակային կերպով, ամենայն մարմասնությամբ պարզաբանեն այդ հանգամանքները՝ նշելով անուններ և մյուս տվյալները և հրապարակայնորեն ներողություն խնդրեն այդ անելու համար: և բ) բոլոր այն պետական պաշտոնյաները, որոնք առնչություն են ունեցել ապօրինի բռնություն գործադրելուն վերջին օրերի ընթացքում, պետք է կանգնեն դատարանի առջև:

• Հանձնաժողովի ստեղծում, որը կուսումնասիրի Հայաստանում պետության կարիքների համար մարդկանց ունեզրկման վերաբերյալ վերջին տասնամյակի բոլոր գործերը, և այդ կապակցությամբ կառավարությանը կներկայացվի առաջարկներ՝ արդարության վերականգնման նպատակով (Գլխավոր և Հյուսիսային պողոտաներ, Լոռվա և Սյունիքի մարզեր, և այլն):

Սոցիալական և բնապահպանական

— Հայաստանի ընդերքի և բնության հոշոտումը պետք է դադարեցվի: Ընդերքը պետք է զգուշորեն օգտագործվի և բացառապես ու միայն պետական շահերի ամենախիստ պաշտպանությամբ, ստվերային ամբողջ շրջանառության բացառմամբ և հանրության վերահսկողության տակ գտնվող կազմակերպությունների կողմից: Ձևերը մասնագետները պետք է հուշեն:

— Կառավարությունն ու Կենտրոնական բանկը պետք է անմիջապես ձեռնամուխ լինեն աղքատ և աղքատության եզրին գտնվող ընտանիքների վրա դրված վարկային բեռի թեթևացմանն ուղղված գործունեությանը:

— Էլեկտրաէներգիայի և գազի ռեսուրսների արդյունավետ օգտագործման նկատմամբ վերահսկողությամբ հասնել դրանց սակագների նվազման: Այս ոլորտներում կառավարությունը պետք է անմիջապես վերսկսի բանակցություններ՝ այս ռազմավարական ոլորտներում հիմնական դերակատար կազմակերպություններում բաժնեմասերի Հայաստանի սեփականությունը վերականգնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով իր ստանձնած պարտավորությունները:

Տնտեսական ոլորտ

— Փոքր բիզնեսը պետք է ազատվի ուղղիղ հարկերից:
— Միջին բիզնեսը պետք է ազատվի ուղիղ հարկերից մինչև երկու տարի ժամկետով:

— Մենաշնորհները պետք է վերացվեն, բացառությամբ նրանցից, որոնք ունեն ռազմավարական նշանակություն և սահմանվելու են Ազգային ժողովի կողմից: Այս մենաշնորհային իրավունքները պետք է պատկանեն բացառապես պետական կազմակերպությունների:

— Հարկային և մաքսային վարչարարությունը պետք է իրականացվի բացառապես քաղաքացիական և հանրային լայն վերակսկողության ներքո գտնվող մարմինների կողմից՝ հավասարության, օրինականության և թափանցիկության սկզբունքների խստիվ պահպանմամբ:

Այս պահանջների ի կատար ածումը համազգային անվտանգության խնդիր է այլևս: Սրանք պահանջներ չեն, որոնք կարևոր եմ համարում միայն ես:

Սրանք պահանջներ են, որոնց մասին ես երկար ժամանակ քննարկումներ եմ ունցել Սասնա Ծռերի տղաների հետ և վստահ եմ, որ իրենց մոտեցումները նույնական են: Տարիներ շարունակ ժողովուրդն ու դրա տարբեր հատվածներ նույնպես ներկայացրել են այս պահանջները, սակայն մնացել են անտեսված և արհամարված:

Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը - Sputnik Արմենիա
Խորենացի դարձած Բաղրամյանը

Սրանք պահանջներ են, որոնք ներկայացված են եղել իշխանությանը՝ հանուն Հայաստան պետության: Սրանք պահանջներ են, որոնց չկատարումը կամ կատարման հետաձգումը, իսկ որ ավելի վատ է՝ կատարման նմանակումը քանդում է պետությունն՝ այն վերածելով տգետների և ամբարտավանների կողմից կառավարման ենթակա խառնամբոխի:

Ես կոչ եմ անում մեր ժողովրդին և քաղաքական կուսակցություններին, վերցնել այս պահանջները և բարձրաձայնել իրենց անունից, չթողնել այս պահանջի առաջադրման ծանրությունը Սասնա Ծռերի տղաների վրա: Նաև դրանով ժողովուրդը կձևավորի այս պահանջների օրինակարգ ներկայացման հնարավորություն, որպեսզի չստացվի, թե որևէ մեկը փորձում է զենքի ուժով պահանջ պարտադրել Հայաստանում:

Լրահոս
0