ԵՐԵՎԱՆ, 30 հուlիսի — Sputnik. Ոստիկանները ստիպված էին հավաքել Բաղրամյան պողոտան պատնեշած փշալարերը, որպեսզի հետին բակի տներից մեկի համար կանչով ժամանած Շտապօգնության մեքենան կարողանա անցնել:
Այսօր Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի մասնակիցները երթով հասել էին Բարամյան պողոտա և որոշել էին իրենց բողոքն արտահայտել այնտեղ: Նրանք նստել էին ճանապարհին և փակել ոստիկանական մեքենաների ճանապարհը, սակայն իրավապահ մարմնի ներկայացուցիչները շատ արագ փշալարեր անցկացրին այդ հատվածում և ոստիկանական պատնեշ կազմեցին փշալարերի հետևում:
Ցուցարարներից մեկն ինքնահրկիզման փորձ արեց, տղամարդուն արագ տեղափոխեցին հիվանդանոց: