ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը՝ ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի: Հանրահավաքը վարում է «Ճգնաժամային նախաձեռնող խորհրդի» անդամ Ալբերտ Բաղդասարյանը:
Նա հայտարարեց, որ ժողովուրդը պետք է որոշի՝ գնալ Խորենացու փողոց, թե ոչ:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել և նշել, որ Էրեբունի վարչական շրջանում և հարակից փողոցներում արգելված է հանրային որևէ միջոցառման իրականացումը: