ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 1-ին պաշտոնական այց կկատարի Վրաստան:
ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ, նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Վրաստանի բարձրագույն ղեկավարության հետ: