00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Չարագուշակ 13-րդ օրվա ավարտը. բախումներ և կրակոցներ Երևանում

© Sputnik / Asatur YesayantsРазгон демонстрантов в Сари тахе
Разгон демонстрантов в Сари тахе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հուլիսի 29-ի, լույսի 30-ի գիշերը Երևանում ոստիկանների և ցուցարարների բախման հետևանքով տուժեց շուրջ 60 մարդ, ՊՊԾ գնդի հարակից տարածքներից բերման ենթարկվեց 165 հոգի:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Երևանում ոստիկանության իրականացրած լայնածավալ գործողության հետևանքով Խորենացի փողոցում և Սարի թաղում հավաքված ցուցարարները շատ արագ ցրվեցին:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցը Սարի թաղում ցուցարարների ու ոստիկանների բախումից հետո - Sputnik Արմենիա
Մղձավանջային գիշեր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում

Բողոքի ակցիայի մասնակիցների երթը մեկնարկել էր Ազատության հրապարակից: Ցուցարարները շարժվել էին դեպի Խորենացու փողոց՝ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին աջակցելու համար:

Կրակոցներ

Ցուցարարների մի մասը ոստիկանների համար անսպասելի կերպով փոխեց ճանապարհը և Նար Դոսի փողոցից շարժվեց դեպի Սարի թաղ՝ զավթված գնդի շրջան, որտեղից անկանոն կրակոցներ լսվեցին:

Դեպքի վայրում գտնվող Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնեց, որ ոստիկանները գործարկեցին լուսաձայնային նռնակները:
Իրավապահ մարմնի տասնյակ աշխատակիցներ փորձեցին փակել ճանապարհը, բայց ցուցարարներին հաջողվեց առաջ անցնել:

Բախում ոստիկանների հետ և ցուցարարների ցրման օպերացիան

Ոստիկանության ներկայացուցիչները բազմիցս նախազգուշացրել էին, որ հավաքն անօրինական է և ցուցարարները պետք է լքեն զավթված գնդի տարածքը: Չնայած այդ նախազգուշացումներին՝ ցուցարարները Խորենացու փողոցն ու Սարի թաղը լքելու մտադրություն չունեին:

ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը Սարի թաղում եւ Խորենացու փողոցում տեղի ունեցավ բախում ոստիկանների և քաղաքացիների միջև, ցույցը ցրելու համար ոստիկանները կիրառեցին հատուկ միջոցներ - Sputnik Արմենիա
Ուրբաթ, օր 13-րդ. ոստիկանները ցրում են ցույցը

Սկզբում իրավիճակը սրվեց Սարի թաղում: Ցուցարարները որոշեցին թափանցել ՊՊԾ գնդի տարածք:
Իրավապահ ուժերը ցուցարարների ուղղությամբ կրկին նետեցին լուսաձայնային և ծխային նռնակները:

Նշենք, որ բողոքի ակցիաների անցկացման համակարգող խորհուրդը և ցույցի կազմակերպիչները համոզված են, որ Սարի թաղի շրջանում բախումը հրահրել են քաղաքացիական հագուստով ոստիկանները:

Ցուցարարներին ցրելու հետևանքով տուժել են մի շարք հայ լրագրողներ, ինչպես նաև LifeNews-ի օպերատորը: Լուսաձայնային պայթուցիկներից մեկն ընկել է հարակից տների մեկի վրա, կոտրվել են տան ապակիները, կան տուժածներ:

Ոստիկանները ցրեցին նաև Խորենացու փողոցում հավաքված ցուցարարներին: Տասնյակ մարդիկ բերման ենթարկվեցին:

Բախումների հետևանքը՝ բերման ենթարկված 165 մարդ, բուժօգնության դիմած 73 տուժած:

Լրահոս
0