ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Սյունիքի մարզում երեկ ժամը 19:40-ի սահմաններում մարզի Քարահունջ գյուղի բնակիչ, 20-ամյա Նվեր Հովակիմյանը Գորիս քաղաքի Անկախության փողոցում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գորիս քաղաքի Անկախության փողոցի բնակիչ, 11-ամյա Արշակ Տատինցյանին: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի: Ավելի ուշ ոստիկանները հայտնաբերել են փախուստի դիմած Ն. Հովակիմյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին: