ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Sputnik Արմենիայի անցկացրած հարցախույզի արդյունքները ցույց են տվել, որ քվեարկածների մեծ մասը`70,2%-ը, հայկական խոհանոցի ճաշատեսակներից նախընտրում է տոլման։
«Ձեր կարծիքով հայկական խոհանոցի ո՞ր ճաշատեսակն է ավելի հանրաճանաչ» հարցին հարցվածների 13,9%-ը պատասխանել է` խաշլաման, 8,7%-ն ընտրել է «հարիսա» տարբերակը, իսկ մասնակիցների 6,6%-ն ընտրել է քյուֆթան։ Եվ միայն 0,7%-ն է համարել, որ հայկական խոհանոցի հայտնի ճաշատեսակներից է ղափաման։
Հարցումն անցկացվել է հուլիսի 14-ից 28-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը մասնակցել է 450 մարդ։
«Տոլմա» բառը կապում են «տոլի» բառի հետ, ինչը նշանակում է «խաղողի տերև»։ Տոլմա պատրաստելու համար հարկավոր է մսի երեք տեսակ` խոզի, տավարի և մի փոքր ոչխարի միս։ Մսի խճողակը փաթաթում են խաղողի տերևների մեջ և եփում։ Հայաստանում տոլման ավանդաբար մատուցվում է մածուն-սխտորով։