00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:57
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԶԼՄ. Պրոցեսը կրկին Վիտալի Բալասանյանի ձեռքում է

© Sputnik / Asatur YesayantsГерой карабахской войны, депутат Виталий Баласанян
Герой карабахской войны, депутат Виталий Баласанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ արդեն երկու օր է՝ վերսկսվել են ակտիվ բանակցությունները իշխանության և «Սասնա ծռերի», և պրոցեսը գտնվում է գեներալ Վիտալի Բալասանյանի ձեռքին:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործողություններից երեկ ողջ օրվա ընթացքում այդպես էլ ոչինչ հայտնի չդարձավ, քանի որ նրանց հետ կապի բոլոր միջոցները վերացվել են, իսկ կապ ապահովող գործիչներն էլ` տարբեր պատճառաբանություններով ձերբակալվել: Ցերեկվա ընթացքում մի շարք բժիշկներ շարունակում էին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից պահանջել, որպեսզի նրանք ազատ արձակեն շտապօգնության երկու բժիշկներին և բուժքրոջը, որոնք արդեն երկրորդ օրն է՝ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում: Սակայն կոչերը մնացին օդում:

Զինված խմբավորման անդամների ոչնչացումը թույլ չտալու նպատակով բողոքի ցույցն էլ երեկ տեղի ունեցավ Ազատության հրապարակում: Խորենացու փողոցում համեմատաբար անդորր էր: Ազատության հրապարակից, ի տարբերություն նախորդ օրերի, այս անգամ մարդիկ ուղևորվեցին դեպի Բաղրամյան փողոց: Սակայն հորդառատ անձրևի տակ հասնելով Ֆրանսիայի հրապարակ՝ Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկ, մի առ ժամանակ կանգ առան և կրկին վերադարձան հրապարակ, ապա ցրվեցին՝ խոստանալով վերադառնալ: Տպավորություն է, որ հուլիսի 17-ից մեր երկրում ստեղծված իրավիճակը մի տեսակ «կանգ է առել»:

Նկատենք, որ հուլիսի 21-ին, երբ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը միջնորդական առաքելությամբ Երևան եկավ, իրավիճակը 2 օր անց փոխվեց. նախ՝ պատանդ մնացած ոստիկանները ազատ արձակվեցին, ապա՝ զինյալների սննդի հարցերը կարգավորվեցին, այնուհետև լրագրողների հետ հանդիպում կազմակերպվեց… Բայց երբ ինչ-որ ուժերի դրդմամբ Վիտալի Բալասանյանին փորձեցին դուրս մղել բանակցային գործընթացից, իրավիճակը դարձյալ մտավ փակուղի: Երկու օր է՝ երկու կողմերն էլ լռում են. ո՛չ ոստիկանական մեքենաներ են այրվում, ո՛չ էլ վիրավոր զինյալների մասին ենք լսում:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ արդեն երկու օր է՝ վերսկսվել են ակտիվ բանակցությունները իշխանության և զինյալների միջև: Դարձյալ պրոցեսը գտնվում է գեներալ Բալասանյանի ձեռքին: Փորձ է արվում համոզել «Սասնա ծռեր»-ին` հանձնվել իշխանություններին, որպեսզի բախումներ չլինեն և քաղաքակիրթ բանակցություններ սկսվեն՝ առանց զենքի:

Բայց մյուս կողմից էլ իշխանությունները պետք է երաշխիքներ տան միջնորդներին, որ զինյալները խիստ պատժիներ չեն կրի հանձնվելուց հետո: Ահա, այսպիսի բարդ իրավիճակ է, որի հանգուցալուծումը արդեն 13 օր է՝ չի գտնվում»:

Լրահոս
0