ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Ինչպես վստահեցնում են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի գրասենյակից, քաղաքապետարանի հարցմանն ի պատասխան իրավապահ մարմիններից և ռազմակայանից հայտնել են, որ նման դեպք չի գրանցվել ՝ չեն հնչել կրակոցներ, զորամասի տարածքը որևէ զինվոր չի լքել, զենք-զինամթերք դուրս չի բերվել:
Նշենք, որ հուլիսի 28-ին առավոտյան լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր տարածել, թե Գյումրիում կրակոցներ են հնչում։ Նշվել էր նաև, որ զինծառայող է փախել ռուսական ռազմակայանից: