ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի-Sputnik. ՄԻՊ ներկայացուցիչներն այսօր այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արամ Մանուկյանին, Աշոտ Պետրոսյանին ու Հովհաննես Հարությունյանին:
Նշենք, որ նրանք բոլորն էլ «Սասնա ծռեր» խմբի անդամներ են, որոնք հուլիսի 25-ին և 26-ին հրազենային վնասվածքներ ստանալով ու դուրս բերվելով գնդի տարածքից, կալանավորվել էին և տեղափոխվել դատապարտյլների հիվանդանոց:
Բացի այդ, պաշտպանի աշխատակիցներն այցելել ու տեսակցել են նաև ԱԱԾ ձերբակալվածների պահման վայրում պահվող «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին և Ոստիկանության ՁՊՎ-ում պահվող Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին։
ՄԻՊ-ը պարզաբանումներ կհրապարակի փոքր-ինչ ուշ։