ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի-Sputnik. Հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու կասկածանքով երեկ երեկոյան բերման ենթարկված «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է:
Նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք դեռ չի առաջադրվել:
Նիկոլայ Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ իրավապահ մարմիններն իր պաշտպանյալի նկատմամբ թույլ են տվել բազմաթիվ խախտումներ:
Թե ինչ խախտումների մասին է խոսքը, փաստաբանը չմանրամասնեց՝ հայտնելով, որ դրանց մասին տեղյակ է պահել ՀՀ ՄԻՊ գրասենյակին:
Մեզ հետ զրույցի պահին Նիկոլայ Բաղդասարյանն ուղևորվում էր ՄԻՊ գրասենյակ՝ պաշտպանի հետ հանդիպելու և իր պաշտպանյալի նկատմամբ կատարված խախտումներն արձանագրելու համար: